Զանգահարեք +374 10 600 022
Օրթոպեդիա
Օրթոպեդիկ ատամնաբուժությունը զբաղվում է ախտորոշմամբ, ատամների ամբողջության խախտման բուժմամբ, բացակայող ատամների փոխարինմամբ և այն հիվանդությունների բուժմամբ, որոնք կապված են ծամող ատամների հոդերի դիսֆունկցիայի հետ:
Նույնիսկ մեկ ատամի կորուստի դեպքում, հիվանդը օրթոպեդիկ բուժման և ատամների պրոթեզավորման կարիք ունի, քանի որ ատամի (ատամների) բացակայությունը բացասաբար է ազդում ոչ միայն տեսքի, այլ նաև ողջ օրգանիզմի վրա:
Մանսավորապես, վատանում է ծամելու որակը, և սնունդը աղի-ստամոքսային տրակտ հասնում է վատ ծամված, ինչը կարող է հանգեցնել մարսողական տրակտի հիվանդությունների: Բացակայող ատամին կից ատամները աստիճանաբար՝ մի քանի տարում, թեքվում են դեֆեկտի կողմը: Այդպիսով, ատամածնոտային համակարգում տեղի է ունենում հավասարակշռության խախտում, ինչը արդյունքում հանգեցնում է այնպիսի հիվանդության զարգացմանը, ինչպիսին է պարադոնտիտը:
Պարադոնտիտը ատամների հետագա տատանման և կորստի հիմնակն պատճառն է (նույնիսկ այն ատամների, որոնք կարիեսով ախտահարված չեն): Հենց այդ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս ատամի կորստի դեպքում դիմել օրթոպեդի օգնությանը:
Մենք առաջարկում են օրթոպեդիկ բուժման բոլոր տեսակները, որոնք ներառում են՝
- ձուլովի գամիկի տեղադրում,
- ցիրկոնային գամիկի տեղադրում,
- մետաղ-կոմպոզիտային պսակներ,
- մետաղ-կերամիկական պսակներ,
- կերամիկական պսակներ ցիրկոնային օքսիդի հիմքի վրա,
- անմետաղ կերամիկական պսակներ,
- կերամիկական վինիրներ,
- կերամիկական ներդիրներ,
- բյուգելային պրոթեզավորման բոլոր տեսակները,
- շարժական պրոթեզավորման բոլոր տեսակները,
- իմպլանտների վրա պրոթեզավորումը: