Իմպլանտացիա

Զանգահարեք +374 10 600 022

Իմպլանտացիա

Իմպլանտացիա

Իմպլանտացիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Ստոմլայն» ստոմատոլոգիական կլինիկայում: Մեր կլինիկայում իմպլանտների տեղադրման հաջողությունը, ինչպես նաև օրգանիզմի կողմից ընդունման բարձր տոկոսն ապացուցվել են ավելի քան 10 տարվա ընթացքում:

 

Կլինիկան առաջարկում է համաշխարհային հանրաճանաչություն վայելով արտադրող ընկերությունների տարատեսակ իմպլանտների լայն տեսականի, որոնցից մի քանիսի հետ «Ստոմլայնն» աշխատում է անմիջականորեն, ինչը ևս մեկ անգամ վկայում է առաջարկվող նյութերի և ծառայությունների բարձր որակի մասին:

 

Մեր բժիշկ-իմպլանտոլոգները վերապատրաստվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում: Բացի այդ, կլինիկայում անցկացվում են տարատեսակ թրենինգներ և վարպետության դասեր՝ տեղական և օտարերկրյա փորձագետների ներգրավվմամբ:

 

 

Մեր կլինկայում Դուք կարող եք օգտվել իմպլանտացիայի հետևյալ ծառայություններից՝

  1. ցանկացած բարդության իմպլանտի տեղադրում,
  2. բաց և փակ սինուս լիֆտինգի իրականացում,
  3. միաժամանակյա իմպլանտացիա (ըստ ցուցումների),
  4. ցանկացած բարդության օստեոպլաստիկ վիրահատություններ,
  5. վիրահատական միջամտություններ՝ անեսթեզիոլոգի ներգրավվմամբ: