Օրթոդոնտիա

Զանգահարեք +374 10 600 022

Օրթոդոնտիա

Օրթոդոնտիա

Ծուռ ատամները կարող են պատճառ դառնալ գլխացավի, քիթ-կոկորդ-ականջի, ստամոքսի հիվանդությունների առաջացման համար:

 

Բացի այդ, ծուռ ատամները ավելի հաճախ են վնասվում: Սնունդի մասնիկները խրվում են ծուռ ատամների արանքը, ինչի արդյունքում ձևավորվում է ատամնափառ և զարգանում է կարիես:

 

Սխալ ատամնանստվածքի պատճառով սնունդը հնարավոր չի լինում լավ ծամել, ինչը հանգեցնում է մարսողական համակարգի խանգարման: Բացի այդ, ծուռ ատամները տգեղացնում են Ձեր ժպիտը, իսկ ժպիտն այդքան կարևոր է շփման և ինքդ քեզ վստահ զգալու համար:

 

Կոնսուլտացիայի ժամանակ մեր օրթոդոնտը կծանոթացնի Ձեզ բուժման մեթոդների և օրդոտոնտիկ սարքերի հետ, կներկայացնի ակտիվ բուժման ժամկետները, դրա հնարավոր արժեքը և ստացված արդյունքն ամրապնդելու պայմանները: Բացի այդ, նա ցույց կտա հիվանդների բուժման արդյունքները լուսանկարներով, ծնոտների գիպսե մոդելներով, բուժումից «առաջ» և «հետո» արված ռենտգեն լուսանկարներով:

 

Մեր ատամնաբուժական կլինիկայում իրականացվում են ատամածնոտային համակարգի օրթոդոնտիկ բուժման բոլոր տեսակները: