Թերապիա

Զանգահարեք +374 10 600 022

Թերապիա

Թերապիա

Թերապիան ներառում է կանխարգելման, ախտորոշման և բուժման բազմաթիվ գործողություններ, որոնք թույլ են տալիս հիվանդի ատամներն առողջ պահել երկար տարիների ընթացքում:

 

Հիվանդի ընդունելությունը միշտ սկսվում է զննումից: Անհրաժեշտության պարագայում մեր բժիշկները նշանակում են ախտորոշիչ միջոցառումներ (ռենտգեն, օրթոպանտոմոգրամմա), ինչը թույլ է տալիս վերհանել ատամների կարիեսային ախտահարումները դժվարհասանելի վայրերում կամ երկրորդային կարիեսը (պլոմբայի, պսակի տակ):

 

Ստացված տվյալների հիման վրա՝ բժիշկը կազմում է հիվանդի անհատական բուժման պլանը: «Ստոմլայն» կլինիկայում ատամների և լնդների հիվանդությունների բուժման համար մենք օգտագործում ենք միայն ժամանակակից, բարձրորակ նյութեր և սարքավորումներ: