Զանգահարեք +374 10 600 022
Վիրաբուժություն

Ատամի հեռացման կամ առավել ևս բերանում վիրահատության մասին միտքը կարող է փչացնել ցանկացածի տրամադրությունը, սակայն «Ստոմլայն» կլինիկայում մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև ժամանակակից սարքավորումները և հատուկ գործիքները թույլ են տալիս այդ ամենն իրականացնել անցավ և մաքսիմալ արագ:
«Ստոմլայն» կլինիկայում իրականացվում են ստոմատոլոգիական վիրահատությունների բոլոր տեսակները՝
- ատամի հեռացում,
- ատամի բարդ հեռացում,
- աբսցեսի բացահատում,
- դիստոպիկ և ռետենցված ատամների հեռացում,
- բերանի խոռոչի բարորակ նորագոյացությունների հեռացում,
- պարոդոնտալ վիրահատություններ,
- լեզվի, շրթունքի սանձիկի հատում,
- պերֆորատիվ անցքի փակում,
- պերիօստիտի հատում,
- պերիկորոնարիտի բուժում և այլն:
Մեզ մոտ վիրահատական միջամտություն կատարվում է միայն այն դեպքերում, երբ թերապևտիկ բուժումն այլևս հնարավոր չէ: Լուրջ հիվանդությունների հետագա զարգացումը կանխարգելելու համար մեզ մոտ իրականացվում են ատամի պահպանմանն ուղղված հետևյալ վիրահատությունները՝
- հեմիսեկցիա՝ ատամի արմատի հատում;
- ցիստոտոմիա, ցիստէկտոմիա՝ կիստայի հեռացում;
- ապեկէտոմիա՝ ատամի արմատի մասնահատում: