Զանգահարեք +374 10 600 022
Իմպլանտացիա

Իմպլանտացիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Ստոմլայն» ստոմատոլոգիական կլինիկայում: Մեր կլինիկայում իմպլանտների տեղադրման հաջողությունը, ինչպես նաև օրգանիզմի կողմից ընդունման բարձր տոկոսն ապացուցվել են ավելի քան 10 տարվա ընթացքում:
Կլինիկան առաջարկում է համաշխարհային հանրաճանաչություն վայելով արտադրող ընկերությունների տարատեսակ իմպլանտների լայն տեսականի, որոնցից մի քանիսի հետ «Ստոմլայնն» աշխատում է անմիջականորեն, ինչը ևս մեկ անգամ վկայում է առաջարկվող նյութերի և ծառայությունների բարձր որակի մասին:
Մեր բժիշկ-իմպլանտոլոգները վերապատրաստվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում: Բացի այդ, կլինիկայում անցկացվում են տարատեսակ թրենինգներ և վարպետության դասեր՝ տեղական և օտարերկրյա փորձագետների ներգրավվմամբ:
Մեր կլինկայում Դուք կարող եք օգտվել իմպլանտացիայի հետևյալ ծառայություններից՝
- ցանկացած բարդության իմպլանտի տեղադրում,
- բաց և փակ սինուս լիֆտինգի իրականացում,
- միաժամանակյա իմպլանտացիա (ըստ ցուցումների),
- ցանկացած բարդության օստեոպլաստիկ վիրահատություններ,
- վիրահատական միջամտություններ՝ անեսթեզիոլոգի ներգրավվմամբ: