Զանգահարեք+374 10 600 022
Իմպլանտների խնամքը
Իմպլանտների խնամքը պրոֆիլակտիկ գործողություններ են՝ ուղղված իմպլանտատը շրջապատող հյուսվածքներում բորբոքային գործընթացները և լնդային հիվանդությունները բացառելուն:
Բերանի խոռոչի հիգիենայի կանոններին հետևելը և բժիշկի հրահանգների կատարումը ոչ միայն կկանխարգելեն հիվանդությունների առաջացումը, այլև՝ կերկարացնեն իմպլանտատների կյանքը:
Հետվիրահատական խնամք
Հետվիրահատական խնամքն ուղղված է իմպլանտների ամրանալուն և ոսկրանալուն:
Ստոմլայնում դասական իմպլանտացիայի ժամանակ պացինետներին նշանակվում է հետևյալ հետվիրահատական բուժումը և խնամքը:
1.տեղային սառույց, 20 րոպե պահել, 1ժ հանգիստ, 24 ժամվա ընթացքում;
2.հակաբիոտիկ, օրը 2 անգամ՝ 12 ժամը մեկ, 5 օր;
3.ցավազրկող, 3 օր;
4.ողողումներ խոտաբույսերով / երիցուկ, եղեսպակ/, վիրահատության հաջորդ օրվանից՝ մինչև 15 օր;
5.բերանի խոռոչի ողողման ցանկացած անտիսեպտիկ` ջրային հիմքով:
Հետվիրահատական առաջին օրերին խորհուրդ չի տրվում շատ տաք կամ շատ սառը սնունդ օգտագործել: Հարկավոր է զգուշորեն մաքրել ատամները՝ օգտագործելով փափուկ խոզանակներ:
Ամրացած իմպլանտների խնամքը
Իմպլանտների ամրանալուց հետո հիմնական խնամքը կայանում է հետևյալում՝
1.Ատամների խոզանակով և թելով բերանի խոռոչի մաքրում՝ բորբոքային պրոցեսները և օրգանիզմի կողնից իմպլանտի «չընդունումը» կանխարգելելու համար:
2.Ատամները մաքրելուց և սնունդի յուրաքանչյուր ընդունումից հետո հարկավոր է ողողել բերանը մաքուր ջրով կամ բժիշկի կողմից նշանակված ողողման հեղուկով: Բերանի դժվարհասանելի հատվածները մշակելու համար կիրառվում են իրիգատորները: Իրիգատորները նաև մերսում են լնդերը՝ ամրացնելով դրանց հյուսվածքները և բարելավելով արյան շրջանառությունը:
3.Կանոնավոր այցելել ստոմատոլոգի: Հարկավոր է յուրաքանրյուր վեց ամիսը մեկ այցելել ստոմատոկոգի՝ զննում անցնելու և ատամնքարերը հեռացնելու համար: Իմպլանտաի լավ կարծրանալու մեջ համոզվելու համար մասնագետը կարող է նաև նշանակել ռենտգեն հետազոտություն: