Իմպլանտների խնամքը

Զանգահարեք+374 10 600 022

Իմպլանտների խնամքը

Իմպլանտների խնամքը պրոֆիլակտիկ գործողություններ են՝ ուղղված իմպլանտատը շրջապատող հյուսվածքներում բորբոքային գործընթացները և լնդային հիվանդությունները բացառելուն:

Բերանի խոռոչի հիգիենայի կանոններին հետևելը և բժիշկի հրահանգների կատարումը ոչ միայն կկանխարգելեն հիվանդությունների առաջացումը, այլև՝ կերկարացնեն իմպլանտատների կյանքը:

Հետվիրահատական խնամք

Հետվիրահատական խնամքն ուղղված է իմպլանտների ամրանալուն և ոսկրանալուն:

Ստոմլայնում դասական իմպլանտացիայի ժամանակ պացինետներին նշանակվում է հետևյալ հետվիրահատական բուժումը և խնամքը:

1.տեղային սառույց,  20  րոպե պահել,  1ժ հանգիստ,   24  ժամվա  ընթացքում;

2.հակաբիոտիկ,    օրը  2  անգամ՝   12 ժամը  մեկ, 5 օր;

3.ցավազրկող, 3 օր;

4.ողողումներ  խոտաբույսերով / երիցուկ, եղեսպակ/, վիրահատության հաջորդ օրվանից՝ մինչև 15 օր;

5.բերանի  խոռոչի  ողողման  ցանկացած  անտիսեպտիկ` ջրային  հիմքով:

Հետվիրահատական առաջին օրերին խորհուրդ չի տրվում շատ տաք կամ շատ սառը սնունդ օգտագործել: Հարկավոր է զգուշորեն մաքրել ատամները՝ օգտագործելով փափուկ խոզանակներ:

Ամրացած իմպլանտների խնամքը

Իմպլանտների ամրանալուց հետո հիմնական խնամքը կայանում է հետևյալում՝

1.Ատամների խոզանակով և թելով բերանի խոռոչի մաքրում՝ բորբոքային պրոցեսները և օրգանիզմի կողնից իմպլանտի «չընդունումը» կանխարգելելու համար:

2.Ատամները մաքրելուց և սնունդի յուրաքանչյուր ընդունումից հետո հարկավոր է ողողել բերանը մաքուր ջրով կամ բժիշկի կողմից նշանակված ողողման հեղուկով: Բերանի դժվարհասանելի հատվածները մշակելու համար կիրառվում են իրիգատորները: Իրիգատորները նաև մերսում են լնդերը՝ ամրացնելով դրանց հյուսվածքները և բարելավելով արյան շրջանառությունը:

3.Կանոնավոր այցելել ստոմատոլոգի: Հարկավոր է յուրաքանրյուր վեց ամիսը մեկ այցելել ստոմատոկոգի՝ զննում անցնելու և ատամնքարերը հեռացնելու համար: Իմպլանտաի լավ կարծրանալու մեջ համոզվելու համար մասնագետը կարող է նաև նշանակել ռենտգեն հետազոտություն: