Ատամների էսթետիկ վերականգնում

Զանգահարեք+374 10 600 022

Ատամների էսթետիկ վերականգնում

Էսթետիկ վերականգնումը ենթադրում է ատամներին նախկին տեսքի հաղորդում, ձևի, գույնի և այլ տարրերի վերականգնում: Ցանկալի արդյունքին հնարավոր է լինում հասնել ժամանակակից կոմպոզիտային նյութերի և հատուկ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:

Վերականգնումից հետո պացիենտների ատամները ազատվում են ջարդվածքներից և անհարթություններից: Ատամի հյուսվածքները այսպես ասած վերականգնվում են հատուկ նյութերով, որոնք և արտաքնապես, և իրենց բնութագրիչներով գրեթե նույնական են դենտինին և ատամի էմալին: Նյութերը ատամի վրա փակցվում են մի քանի շերտով, ինչի շնորհիվ ատամի չափսը և որակական հատկանիշները ավելի ճշգրիտ են համապատասխանեցվում ատամնաշարին:

Էսթետիկ վերականգնման ժամանակ կարելի է փոխել ատամի ձևը, այն բարակեցնել կամ հաստեցնել, երկարեցնել կամ կարճեցնել, կարելի է վերացնել ատամների միջև առկա ոչ մեծ ճեղքերը և տարածությունները, որոնք բավական հաճախ են հանդիպում ստոմատոլոգիական պրակտիկայում:

Կա երկու տեսակի վերականգնում՝ ուղղակի և անուղղակի: Առաջին դեպքում վերականգնում իրականացվում է հենց պացիենտի բերանում:

Անուղղակի մեթոդը ենթադրում է չափսի ստացում: Վերջինիս հիման վրա լաբորատորիայում պատրաստվում է մոդել, որը հետագայում ֆիքսվում է պացիենտի բերանում: