Մեղրը և ատամները

Զանգահարեք+374 10 600 022

Մեղրը և ատամները

Մեղրը ատամների համար կարող է ինչպես օգտակար լինել, այնպես էլ՝ վնասակար:

Օգտակար հատկություններ

Մեղրը հարուստ է տարատեսակ օգտակար նյութերով, օրինակ՝ մեղվի նեկտարը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, որը պատասխանատու է ոսկրային հյուսվածքի ամուր կառուցվածքի համար, ֆոսֆոր, ինչպես նաև ֆտոր, որը կարիեսից գլխավոր պաշտպանն է: Բացի այդ, մեղրի կազմում առկա են ատամների համար անհրաժեշտ բոլոր վիտամինները՝ A, C, D:

Հատկապես մեղրում շատ են B և C խմբի վիտամինները: Մեղրն օժտված է հակաբակտերիալ հատկություններով, իսկ մեղրամոմ ծամելը նպաստում է ատամների և բերանի խոռոչի մաքրմանը և ախտահանմանը, արդյունավետ բուժում է ստոմատիտները և լորձաթաղանթների բորբոքումները: Ականամոմով բուժում են պարոդոնտոզը, ատամների կարիեսը և լնդերի բորբոքումը: Գիտնականների կարծիքով ականամոմը նվազեցնում է էնզիմների քանակը, որոնք օգնում են բակտերիաներին ամրանալ ատամի մակերևույթին: Բացի այդ, պրոպոլիսում հայտնաբերվել է մոտ 100 տարր, որոնք ապահովում են ատամների պաշտպանությունը: Պրոֆիլակտիկայի համար բավական է ուտել օրը 2 թեյի գդալ մեղր:

Վնաս

Սակայն օգտակարությունից բացի բնական մեղրը նաև վտանգ է պարունակում ատամների համար, եթե այն սխալ օգտագործել: Մեղրը պարունակում է գլյուկոզա, ֆրուկտոզա և սախարոզա, որոնք բերանում ձևավորում են բակտերիաների զարգացման համար կատարյալ քաղցր միջավայր: Բացի այդ, մեղվի նեկտարը կարող է տհաճ զգացողություն առաջացնել բարձր զգայունությամբ ատամներ ունեցող մարդկանց մոտ: Եթե ամեն անգամ քաղցր ուտելիս Դուք ցավ եք զգում, ապա մեղրը հազիվ թե բացառություն լինի:

Ինչպե՞ս պաշտպանել ատամները.

Բերանի խոռոչը պաշտպանելու համար հարկավոր է՝

1.ատամները մաքրել օրը երկու անգամ;

2.ամեն անգամ մեղր ուտելուց հետո ողողել բերանը գոլ ջրով;

3.օրվա մեջ խմել բավական քանակությամբ ջուր, որպեսզի թուքը անընդհատ ողողի բերանի խոռոչը;

4.յուրաքանչյուր 3 ամիսը մեկ փոխել ատամի խոզանակը, որպեսզի բակտերիաները չկուտակվեն խոզանակի վրա՝ արժեզրկելով ամենօրյա հիգիենան: