Լեզվի և շրթունքի կարճ սանձիկ

Զանգահարեք+374 10 600 022

Լեզվի և շրթունքի կարճ սանձիկ

Որոշ երեխանրի մոտ սխալ ծծելը կամ ծծակով ուտել դժվարանալը, անհասկանալի խոսքը կապված են բերանի խոռոչի կառուցվածքի խանգարման հետ: Կարճ սանձիկը բավական հաճախ հանդիպում է նորածնների մոտ: Մի ժամանակ երեխայի ծնվելուց հետո սանձիկը հատում էի նեոնատոլոգները, սակայն այժմ դրանով զբաղվում են ստոմատոլոգները:

Կարճ սանձիկի հատումը անցավ է, կար չի դրվում, սպի չի մնում: Պլաստիկան իրականացվում է 5-9 տարեկանում, քանի որ, եթե ավելի վաղ խանգարումը չի նկատվել, ապա այդ տարիքում արդեն նկատելի են դառնում ֆոնետիկ խոսքի խանգարումները:

Մեկ այլ տարածված խնդիր է վերին շրթունքի կարճ սանձիկը: Վերջինիս հետևանքով դիմացի ատամների միջև առաջանում է ճեղք: Բացի այդ, ավելի մեծ տարիքում վերին շրթունքի կարճ սանձիկը կարող է հանգեցնել սխալ կծվածքի ձևավորմանը, պարոդոնտիտի զարգացմանը: Այն դեպքում, երբ երեխան ծուռ ատամներ ունի և օրթոդոնտի ծառայությունների կարիք ունի, վերին շրթունքի կարճ սանձիկը կարող է խնդիրներ առաջացնել բուժման ժամանակ:

Ստոմատոլոգները խորհուրդ են տալիս չհետաձգել սանձիկի հատումը, քանի որ դա կարող է հանգեցնել խնդիրենրի ուտելու, խոսքի ձևավորման հետ:

Որպես կանոն բուժումից հետո արդյունքներրը արագ նկատելի են. մի քանի շաբաթ անց երեխան արդեն հստակ սկսում է արտասանել շրթունքների մասնակցությունը պահանջող ձայնավորները:

Որպեսզի պարզեք, թե արդյոք հարկավոր է կատարել վերին շրթունքի սանձիկի պլաստիկա, հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ նշանններին.

1.վերին ծնոտի դիմային ատամների միջև նկատելի ճեղքի առկայություն;

2.շրթունքների մասնակցությունը պահանջող որոշ բաղաձայնների և ձայնավորների սխալ արտասանում;

3.կծվածքի տարատեսակ անոմալիաներ;

4.լնդերի հիվանդություններ;

5.դժվարություններ ծծելիս և սնվելիս:

Մասնագետները պնդում են, որ անձիկի պլաստիկա կարելի է անել ցանկացած տարիքում: Այդուհանդերձ լավագույն տարիքը 5-7 տարեկանն է, երբ երեխան արդեն գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում: Հետվիրահատական շրջանում կարևոր է սննդակարգից բացառել պինդ բանջարեղենը, կոշտ և տաք սնունդը, հարկավոր է մանրակրկիտ հետևել բերանի խոռոչի հիգիենային:

Չափահասները ևս վերին շրթունքի սանձիկի հատման կարիք ունեն: Պլաստիկայի համար ցուցումները և առանձնահատկությունները հետևյալն են.

1.օրթոդոնտի մոտ ապագա բուժում;

2.սխալ կծվածքի ուղղում;

3.լնդերի ռեցեսիա և բորբոքում;

4.ատամների իմպլանտացիա;

5.պարոդոնտի բուժման բարդացում;

6.շարժական պրոթեզների ֆիքսում:

Չափահասի բուժման դեպքում վիրահատությունը այդքան պարզ չէ, որքան երեխաների դեպքում: Միջամտությունն իրականացվում է անզգայացմամբ, կար է դրվում: