Ցիրկոնային օքսիդը ստոմատոլոգիայում

Զանգահարեք+374 10 600 022

Ցիրկոնային օքսիդը ստոմատոլոգիայում

Ստոմատոլոգիական պրակտիկայում ցիրկոնային օքսիդն օգտագործվում է օրթոպեդիայում՝ պսակների, պրոթեզների արտադրման ժամանակ:

Մետաղ-կերամիկական պսակներում հիմքը մետաղից է, իսկ զիրկոնային օքսիդի հիմքով կերամիկական պսակներում՝ հիմքի դերը կատարում է հենց ցիրկոնիումը: Հիմքի վրային տեղադրվում է կերամիկական շերտը, որը պատրաստվում է բարձր որակի ճենապակուց, որի գույնը համապատասխանեցվում է պացիենտի ատամների գույնին:

Ցիրկոնիումի օքսիդն ունի մի շարք առավելություններ: Այն օժտված է մարդու օրգանիզմի հետ մեծ համատեղելիությամբ, ուստի չի առաջացնում ալերգիկ դրսևորումներ: Այն ավելի ամուր է, ուստի կարող է ավելի երկար ծառայել: Բացի այդ նման պսակը կամ պրոթեզն ունի նաև էսթետիկ առավելություններ: Այս պսակների հիմքը սպիտակ է, գրեթե թափանցիկ, և դրանք գրեթե չեն տարբերվում առողջ ատամներից:

Այս փաստը շատ կարևոր է, եթե պրոթեզը դրվում է ժպիտի ժամանակ երևացող ատամների վրա: Սովորական պսակների օգտագործման ժամանակ հաճախ ժամանակի ընթացքում ատամի և լնդի արանքում առաջանում է մուգ գիծ: Մուգ, երբեմն կապույտ գիծը մետաղական հիմքն է, որը լնդի նստելու հետևանքով սկսում է երևալ: Ցիրկոնային օքսիդի հիմքով կերամիկական պսակների օգտագործման ժամանակ նման հետևանք չի լինում. չէ՞ ոչ հիմքը սպիտակ է:

Այս երկու տեսակի պսակները տարբերվում են նաև գնային կատեգորիայում: Ցիրկոնային հիմքով կերամիկական պսակները գրեթե երկու անգամ թանկ են մետաղ-կերամիկական պսակներից: