Օրթոդոնտիան չափահաս տարիքում

Զանգահարեք+374 10 600 022

Օրթոդոնտիան չափահաս տարիքում

Քանի որ վերջին տարիներին բրեկետները դարձել են ավելի թեթև և աննկատ, այժմ ամենատարբեր պատճառներով ավելի ու ավելի շատ չափահաս մարդ է բրեկետ կրում:

Օրթոդոնտիայի խնդիրն է ատամնաշարի անոմալիաների ախտորոշումը, բուժումը և կանխարգելումը բրեկետ համակարգերի միջոցով, որոնք իրենցից ներկայացնում են ֆիքսված կամ շարժական կոնստրուկցիաներ: Այդ կոնստրուկցիաները օգտագործվում են ատամների դիրքը, սխալ կծվածքը ուղղելու, լայն միջատամնային ճեղքը վերացնելու համար:

Չափահասներին բրեկետ համակարգեր տեղադրելը և հանելը համանման են երեխաների համար նախատեսված գործընթացներին: Ծուռ ատամները, որոնք սխալ դիրք են զբաղեցնում ծնոտները փակելիս, ավելի դժվար է խնամել և մաքուր պահել. գոյություն ունի կարիեսի կամ պարոդոնտալ հիվանդության հետևանքով ատամները վաղաժամ կորցնելու վտանգ:

Բրեկետներ կամ աայլ օրթոդոնտիկ սարքեր կրելիս, բերանի խոռոչի հիգիենայի կանոններին հետևելը առանձնահատուկ նշանակություն ունի: Հարկավոր է օրը երկու-երեք անգամ լվանալ ատամները խոզանակով և մեկ անգամ ատամների թելով, ինչպես նաև կանոնավոր այցելել ատամնաբույժի:

Պացիենտները, ովքեր կրում են բրեկետներ, պետք է հետևեն հավասարակշռված սննդակարգի և սահմանափակեն շաքար պարունակող մթերքի օգտագործումը հիմնական սնունդերի միջև: Ատամնաբույժը կարող է խորհուրդ տալ նաև խուսափել մթերքից, որը կարող է վնասել բրեկետը կամ ծռել մետաղալարը, օրանակ՝ ընկույզ, կոնֆետ, սառույց և կպչուն սնունդ՝ մաստակ, կարամել և այլն:

Գոյություն ունեն տարբեր տեսակի սարքեր, ինչպես մշտական, այնպես էլ՝ շարժական, որոնք փոխում են ատամների դիրքը, ֆիքսում մկանները և ազդում ծնոտի ոսկորի աճի վրա: Այս սարքերը ոչ մեծ, բայց անդադար ճնշում են գործադրում ատամների վրա, ինչի արդյունքում ատամները փոխում են իրենց դիրքը:

Ստանդարտ բրեկետներ

Վերջինս առավել ճանաչված օրթոդոնտիկ սարքն է: Բրեկետ-համակարգը կազմված է օղակներից, կողպեքներից և մետաղալարից: Բրեկետները ամրացվում են ատամի դիմային մասում և օգտագործվում որպես սարքի դիրքի ֆիսքող:

Բրեկետները հանելուց հետո վերին և ստորին ծնոտների (կամ այն հատվածների վրա, որտեղ եղել են բրեկետներ) վրա տեղադրվում են ռետեյներներ: Դրանց կրելու ժամկետը կազմում է առնվազն մեկ տարի, որպեսզի ատամները ֆիքսվեն նոր դիրքում:

Լեզվային բրեկետներ

Լեզվային բրեկետները, որոնք նաև կոչվում են «անտեսանելի», ամրացվում են ատամների ներքին՝ լեզվի և քիմքի կողմից, և, ի տարբերություն ստանդարտների, անտեսանելի են: Ինչպես և ստանդարտ բրեկետները, լեզվային բրեկետները ուղղում են ատամները՝ թեթև ճնշում գործադրելով դրանց վրա:

Չնայած որ բուժման պլանը մշակվում է անհատական կարգով, մարդկանց մեծ մասը որպես կանոն կրում են բրեկետնորը 1-3 տարվա ընթացքում՝ կախված իրավիճակից և կծվածքի բնույթից: