Օստեոինտեգրացիայի առանձնահատկությունները

Զանգահարեք+374 10 600 022

Օստեոինտեգրացիայի առանձնահատկությունները

Իմպլանտի և ֆունկցիոնալ ճնշման տակ գտնվող կենդանի հյուսցվածքի միջև անատոմիական կապը սահմանելու համար 1977 թ.-ին պրոֆեսոր Պ.Ի.Բրանեմարկը Շվեդիայից առաջարկեց «օստեոինտեգրացիա» տերմինը:

Երբ ատամը հեռացվում է, ծանրաբեռնվածության բացակայությունը այդ տեղում հանգեցնում է ոսկրային հյուսվածքի ատրոֆիայի: Իմպլանտատի տեղադրումը կարող է վերականգնել ոսկորի նախկին ծանրաբեռնվածությունը, ինչը իր հերթին, շնորհիվ անընդհատ ստիմուլացման, կանխարգելում է դրա ներծծումը:

Իմպլանտի տեղադրումը հանգեցնում է ոսկրային հյուսվածքի կողմից օպտիմալ արձագանքի, այսինքն՝ ապահովում է օստեոինտեգրացիա: Այլ խոսքերով ծամելու ընթացքում իմպլանտատի մակերևույթը ոսկորի վիճակի վրա ունենում է բավական նշանակալի բերականգնող ազդեցություն:

Օստեոինտեգրացիայի լավացման և ոսկորի ու իմպլանտի միջև լավ կպչունություն ապահովելու համար հարկավոր են որակյալ իմպլանտներ, ինչպես նաև ծնոտի ոսկորներ, որոնք կլինեն լավ վիճակում և բավական քանակությամբ:

Որպեսզի իմպլանտատը իմունային ռեակցիայի չհանգեցնի, դրա օգտագործման համար կիրառում են բիոիներտ նյութեր, ինչպիսիք են տիտանը, ինչպես նաև նիկելի, վանադիումի և քրոմի ձուլվածքը:

Ոսկորի խտությունը իմպլանտի սերտաճման համար կարևորագույն գործոններից է, քանի որ դրա խտությունը կարող է նշանակալիորեն փոփոխվել՝ տարբեր անատոմիական հատվածներից, ինչպես նաև տարբեր լինել նույն հատվածի ծրջանում:

Ներկայում իմպլանտատի սերտաճումնը տեղի է ունենում բավական հաջող՝ 96-98%-ով: Իմպլանտատը վերին ծնոտում սերտաճում է մոտ 6 ամսվա ընթացքում և 4 ամսում՝ ստորին ծնոտում: