Քունքա-ստորին ծնոտային հոդի հոդախախտում

Զանգահարեք+374 10 600 022

Քունքա-ստորին ծնոտային հոդի հոդախախտում

Քունքա-ստորին ծնոտային հոդը տեղակայված է անմիջապես ականջի ստորին գատվածի առջևում: Այն ապահովում է ստորին ծնոտի շարժունակությունը: ՔՍԾՀ-ն ունի հոդակապավոր մեխանիզմ, ինչպես ուսային և կոնք-ազդրային հոդերը: Երբ բերանը լայն բացվում է, հոդի գլխիկը դուրս է գալիս հոդային խոռոչից և գալիս է առաջ: Երբ բերանը փակվում է, հոդի գլխիկը վերադառնում է իր տեղը:

ՔՍԾՀ-ի հոդախախտում տեղի է ունենում այն դեպքում, եթե հոդի գլխիկը չափազանց հեռու է դուրս գալիս հոդային խոռոչից և չի կարող տեղը ընկնել: Նման բան հաճախ տեղի է ունենում ջիլերի թուլացման արդյունքում, որոնք նախատեսված են պահել հոդի գլխիկը տեղում: Ընդ որում, կից մկանները հաճախ ջղաձգվում են և պահում են հոդի գլխիկը խախտված դիրքում:

Հոդախախտման ժամանակ ծնոտը մնում է բաց վիճակում և հնարավոր չի լինում բերանը փակել: Այդ անհարմարավետությունը պահպանվում է այնքան ժամանակ, մինչև հոդը չի վերադառնում ճիշտ դիրքի, իսկ հարակից հյուսվածքները կարող են պահպանել բարձր զգայունությունը մի քանի շաբաթվա ընթացքում:

ՔՍԾՀ-ի հոդախախտումը կարող է կրկնվել այն մարդկանց մոտ, ում ջիլերը թույացած են: Նմանատիպ դեպքերի հաճախականությունը կանխարգելելու համար ատամնաբույժները խորհուրդ են տալիս սահմանափակել ծնոտները բացելու լայնությունը:

Բուժման դասական վիրահատական միջոցները կարող են կանխարգելել հոդախախտման կրկնումը: Որոշ պացիենտների ծնոտները փակ վիճակում որոշակի ժամանակահատվածով ամրացվում են լարով: Դա նպաստում է ջիլերի ամրապնդմանը և սահմանափակում է դրանց շարժումը:

Որոշ դեպքերում հնարավոր է իրականացվի էմինեկտոմիա, որի ժամանակ հեռացվում է հոդային ելունդը, որպեսզի հոդի գլխիկը դրա առջևում այլևս չլռվի:

Հոդախախտումը վերացնելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում հարկավոր է սնվել միայն փափուկ կամ հեղուկ սնունդով. դա կնվազեցնի ստորին ծնոտի շարժումները և դրա վրա ճնշումը: Հարկավոր է խուսափել պինդ ուտելիք ծամելուց, օրինակ՝ կոշտ միս, գազար, կարամել: Բացի այդ, հարկավոր է ձգտել բերանը շատ լայն չբացել: