Քաղցր ըմպելիքներ

Զանգահարեք+374 10 600 022

Քաղցր ըմպելիքներ

Որքան էլ բոլորս չսիրենք քաղցր ըմպելիքները, սակայն բոլոր գազավորված քաղցր ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ շաքար: Իսկ, ինչպես հայտնի է, շաքարը վնասակար է մեր ատամներին: Ընդ որում, վնասը նմանատիպ շաքարից կրկնակի ազդեցություն ունի:

Առաջինը՝ անմիջական վնաս: Քաղցր ըմպելիքի մեջ առկա շաքարը հոյակապ միջավայր է վնասական միկրոօրգանիզմների համար, որոնք առաջացնում են կարիես, տարատեսակ բորբոքային գործընթացներ և այլ անախորժություններ:

Երկրորդ՝ երկարաժամկետ ազդեցություն: Շաքարը փոխում է թքի կազմը, որը պաշտպանում է բերանի խոռոչը մանրէների բազմացումից, որոնք նպաստում են կարիեսի առաջացմանը: Սակայն շաքարի պատճառով թքի պաշտպանիչ գործառույթը դադարում է գործել ինչպես հարկն է:

Քաղցր գազավորված ըմպելիքները, այդ թվում, դիետիկները (դրանց բաղադրության մեջ առկա են շաքարի փոխարինիչներ) պարունակում են մեծ քանակությամբ թթուներ, որոնք քայքայում են ատամների էմալը: Թթուների ազդեցությունը կարելի է չեզոքացնել ուղղակի ողողելով բերանը մաքուր ջրով: Խնդիրը նրանում է, որր շատերը գխմում են գազավորված ըմպելիքները ջրի փոխարեն: Ընդ որում, խմում են աստիճանաբար, փոքր չափաբաժիններով: Այսինքն, մեծացնում են թթուների ազդեցության ժամանակը:

Բացի այդ, գազավորված ըմպելիքներում առկա են սննդային հավելումներ, որոնք խախտում են նյութափոխանակությունը: Խնդիրը նրանում է, որ, փոխելով թքի բաղադրությունը, խախտվում է վիտամինների և հանքային նյութերի յուրացման գործընթացը (հատկապես դա վերաբերում է այն ըմպելիքներին, որոնք պարունակում են կոֆեին): Վերջինս էլ իր հերթին խախտում է նյութափոխանակությունը:

Հարկ է նշել, որ թարմ քամված բնական հյութերը ևս կարող են բացասական ազդեցություն ունենալ ատամների վրա՝ շաքարի և մրգային թթուների պատճառով (նույնը կարելի է ասել նաև հատապտուղների և բազմաթիվ թարմ մրգերի վերաբերյալ):

Սակայն քանի որ բնական հյութերը, ի տարբերություն գազավորված ըմպելիքների, շատ օգտակար են, պետք չէ դրանցից հրաժարվել:Ատամների համար հնարավոր վնասը չեզոքացնելու համար հարկավոր է ուղղակի հյութն ըմպելուց հետո ողողել բերանը ջրով:

Պետք չէ անմիջապես լվանալ ատամները ատամի խոզանակով (հյութն ըմպելուց կես ժամվա մեջ), քանի որ թթուն փափկեցնում է ատամի էմալը և խոզանակը կարող է վնասել այն: