Ցավերը ատամների ծկթման ժամանակ

Զանգահարեք+374 10 600 022

Ցավերը ատամների ծկթման ժամանակ

Երեխայի մոտ ատամների ծկթման գործընթացը առողջության ընդհանուր վիճակի վատացման խթան է դառնում, ինչը ազդում է ցավերի, անհանգստության, քնի խանգարման և լալկանության առաջացման վրա:

Այս բոլոր երկրորդական էֆեկտները կապված են նրա հետ, որ առաջին ատամների ծկթման ժամանակ երեխայի մոտ տեղի է ունենում հարյուրավոր նյարդային վերջավորությունների գրգռում և խանգարում: Ծկթումից անմիջապես առաջ և ծկթման ընթացքում նկատվում է թքարտադրության շատացում:

Այս շրջանում երեխաները փորձում են կրծել և կծել այն ամենը, ինչ հաջողվում է: Նման վարքը պայմանավորված է նրանով, որ երեխան ատամների ծկթման ախտանշանները՝ քորը, գրգռվածությունը և ցավը, թեթևացնելու պահանջ ունի: Ատամների ծկթումը հանգեցնում է երեխայի իմունային համակարգի թուլացմանը՝ կորում է ախորժակը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը և հաճախ առաջանում են աղի-ստամոքսային տրակտի խանգարման նշաններ:

Ընդ որում, յուրաքանչյուր երեխայի մոտ ատամի ծկթման տևողությունն անհատական է և կարող է նշանակալիորեն տարբերվել ուրիշներից. ամեն ինչ կախված է օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկություններից:

Սկզբում ծկթում են ստորին և վերին ծնոտների դիմային կտրիչները: Երեք տարեկանում երեխան արդեն պետք է ունենա բոլոր կաթնատամները՝ 20 հատ:

 

Այս բոլոր ժամկետները համարվում են ստանդարտ և մոտավոր և կարող են տատանվել +/- 6 ամիս:

Գոյություն ունի մի քանի միջոց, որոնց նպաստում են ցավի թուլացմանը: Շատ տարածված են հատուկ խաղալիքները, որոնք նախատեսված են հենց երեխայի կողմից բերանը դնելու համար: Դրանք հատուկ փափուկ կամ ռետինե նյութից են, որը հնարավոր է ծամել, ինչպես նաև երբեմն ունենում են սառեցնելու հատկություն: Այդպիսի խաղալիքները հարկավոր է երեխային տալուց առաջ որոշ ժամանակով դնել սառնարանը: Նման խաղալիքները նպաստում են ատամների ծկթման գործընթացի արագացմանը, իսկ սառնությունը թուլացնում է ցավը:

Բացի այդ լնդերի համար կան հատուկ քսուքներ:

Ցավի նվազեցմանը նպաստում է նաև լնդերի մերսումը, որը նշանակալիորեն նվազեցնում է ցավը: