Վերին շրթունքի և քիմքի ճեղքվածք

Զանգահարեք+374 10 600 022

Վերին շրթունքի և քիմքի ճեղքվածք

Վերին շրթունքի և քիմքի ճեղքվածքը բնածին արատ է, որն առաջանում է ներարգանդային զարգացման ժամանակ երեխայի շրթունքի կամ բերանի խոռոչի սխալ ձևավորման հետևանքով:

Շրթունքի ճեղքվածքը կամ «նապաստակի շրթունքն» իրենից ներկայացնում է վերին շրթունքի երկատում: Այս հիվանդությունն առաջանում է, երբ հղության 4-ից մինչև 17-րդ շաբաթների ընթացքում երեխայի շրթունքի հյուսվածքները չեն սերտաճում: Բերանածնոտային այս ճեղքի առաջացման պատճառները մնում են անհայտ, սակայն այն կարող է առաջանալ գեների որոշակի համադրությունից, հորմոնալ դիսբալանսից, սնուցող նյութերի պակասից և հղիության ընթացքում որոշակի դեղորայքի ընդունումից:

Քիմքի ճեղքվածքի կամ «գայլի երախի» առաջացման պատճառն այն է, որ քիմքը ձևավորող հյուսվածքները չեն սերտաճում հղիության 6-ից մինչև 9-րդ շաբաթների ընթացքում: Երեխայի մոտ կարող է դիտարկվել ինչպես քիմքի դիմացի, այնպես էլ հետևի հատվածի ճեղքվածք, ինչպես նաև կարող է լինել չեղքվածք մայն մի հատվածքում: Այս հիվանդությունն ավելի լուրջ է, քան շրթունքի ճեղքվածքը՝ չնայած, որ երկուսն էլ վիրահատական միջամտություն են պահանջում:

Այլ գործոններից, որոնք կարող են մեծացնել նման արատներով երեխայի ծնվելու վտանգի հավանականությունը, ծխելն է, դիաբետը և հղիության առաջին եռամսյակում էպիլեպսիայի բուժման համար նախատեսված դեղորայքի օգտագործումը:

Բերանի խոռոչի հիվանդությունները, որոնք առաջանում են շրթունքի կամ քիմքի ճեղքվածքի ձևավորման արդյունքում, կարող են ազդել երեխայի և չափահասի ատաների վրա, այդ թվում, դրանց տեղակայման, չափսի, ձևի և քանակի վրա: Ճեղքվածքը կարող է առաջանալ նաև ժանիքի և կողմնային կտրիչի միջև ընկած հատվածում:

Առաջին միջոցներից, որ կարող են ձեռնարկել ծնողները, ատամնաբույժին վաղ այցելելն է: Այն զգալի նշանակություն ունի պոտենցիալ խնդիրների վերհանման և երեխայի բերանի խոռոչի առողջության վիճակին հետևելու համար: Բերանի խոռոչի հիգիենայի կանոններին մանրակրկիտ հետևելը ևս նպաստում է առողջ ատամների աճին: Հարկավոր է վաղ սկսել լվանալ ատամները և համոզվել, որ երեխայի սննդակարգը հարուստ է սննդարար նյութերով:

Քիմքի ճեղքվածքը զարգացման տարածված բնածին արատ է, որը բուժվում է: Նման արատի էսթետիկ թերությունները և խնդիրները վերացնելու համար կարող են համադրվել վիրահատական գործողությունները և ուղղիչ սարքերը: