Միջնադարյան ստոմատոլոգիայի սարսափները

Զանգահարեք+374 10 600 022

Միջնադարյան ստոմատոլոգիայի սարսափները

Ժամանակակից ստոմոտալոգիան իրենից ներկայացնում է հարմարավետ և անցավ բուժում: Այժմ հնարավոր են այնպիսի միջամտություններ, որոնք անցյալում անգամ հնարավոր չէր պատկերացնել, և նույնիսկ ամենաբարդ ստոմատոլոգիական վիրահատությունները դարձել են հնարավոր՝ նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների շնորհիվ: Եվ դա դեռ ամենը չէ, չէ՞ որ ստոմատոլոգիան զարգանում է շատ արագ:

Սակայն մի քանի դար առաջ ստոմատոլոգիան բոլորովին այլ էր, և դրա որոշ ասպեկտներ մեզ թվում են բոլորովին վայրի: Օրինակ, գերմանացի գիտնական Կարդանուսը 400 տարի առաջ առաջարկում էր ատամի բուժման օրիգինալ մեթոդ՝ նա մշակել էր լուսնի ճառագայթներով բուժման սեփական մեթոդը՝ հիվանդը պետք է նստեր մի քանի ժամ բաց բերանով՝ մարմնով դեպի լուսինը:

Մ.թ.ա I դարի հայտնի գիտնական Պլինին խորհուրդ էր տալիս ագռավի կամ ճնճղուկի ծերտը լավ մանրացնել և, խառնելով ցանկացած յուղի հետ, դնել ցավացող ատամի կողմի ականջի մեջ:

Հին ժամանակների ստոմատոլոգները յուրահատուկ ձևով էին բուժում ատամների խնդիրները՝ բուժման առաջին փուլում պացիենտներին տալով թուլացնող նյութեր:

XI դարում ապրող արաբ վիրաբույժը խորհուրդ էր տալիս բոլոր ստոմատոլոգներին նախ հիվանդներին նշանակել թուլացնող նյութեր, ապա ստիպել պացիենտին սոված մնալ, սոված փորին լոգանք ընդունել և ֆիզիկական վարժություններ անել: Եթե այդ գործողություններրը արդյունք չէին տալիս, վիրաբույժը խորհուրդ էր տալիս ատամը վառել տաքացրած երկաթով, ընդ որում կրակը պետք է հասներ մինչև արմատը:

Հնում կարծում էին, որ ատամը սկսում է ցավել, քանի որ դրանում առաջանում էր «ատամի որդ»: Դրա դեմ պայքարում էին ոչ միայն տաքացրած երկաթով, այլ նաև խոռոչի մեջ լցնելով թթու, տաք հալեցրած մոմ և այլն:

Հնում իրականացվող ստոմատոլոգիական միջամտությունների նկարագրությունները շատ են, և դրանց ընթերցումը մի քիչ վախենալու է: Սակայն ուրախացնում է այն, որ այժմ ամեն ինչ լրիվ այլ կերպ է, և մեզ նման բուժում չի սպառնում: