Սննդամթերք՝ օգտակար ատամների համար

Զանգահարեք+374 10 600 022

Սննդամթերք՝ օգտակար ատամների համար

ՑԻՏՐՈՒՍՆԵՐ

Հին ժամանակներից մարդիկ գիտակցում էին ցիտրուսների օգտակարությունը և օգտագործում դրանք տարատեսակ հիվանդությունների բուժման համար:

Բացի ցիտրուսների ամենաարժեքավոր բաղադրիչից՝ վիտամին C-ից, որն ունակ է ոչ միայն ամրապնդել իմունային համակարգը, այլ նաև՝ պաշտպանել բջիջները շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցությունից և պայքարել վաղաժամ ծերացման դեմ, ցիտրուսները հարուստ են B խմբի վիտամիններով, որոնք օգնում են ազատվել անքնությունից, մաշկի և մազերի խնդիրներից, բարենպաս ազդեցություն են ունենում սրտի և անոթների աշխատանքի վրա և ուղղակի լավ տրամադրության աղբյուր են: Բացի այդ ցիտրուսները պարունակում են ֆիտոցիդներ, որոնք ոչնչացնում են կամ ճնում բակտերիաների և միկրոսկոպիկ սնկերի աճը և զարգացումը:

Միաժամանակ, ցիտրուսները շատ օգտակար են ատամների համար: Դրանցում պարունակվող վիտամին C-ն, կալցիումը և ֆոսֆորը ամրապնդում են լնդները և նվազեցնում բերանի խոռոչի բորբոքային գործընթացները:

 

ՋՐԻՄՈՒՌՆԵՐ

Եվս մեկ սննդամթերք, որը կօգնի Ձեզ խնամել ատամները՝ ջրիմուռներն են: Օրինակ, ծովային ջրիմուռը պարունակում է օգտակար ամինաթթուներ և յոդ:

Բազմաթիվ տատածաշրջաններում բնակչությունը տառապում է յոդի պակասից, ինչը հանգեցնում է նոյւթափոխանակության դանդաղեցման և, շատ դեպքերում, վահանագեղձի աշխատանքի խանգարման, ինչը չի կարող չազդել ողջ օրգանիզմի և, մասնավորապես, ատամների առողջության վրա:

 

ՃԱՐՃԱՏՈՒԿ

Եվս մեկ սննդամթերք, որ հարկ է նշել ճարճատուկն է (եղերդակ):

  • Այն վերականգնում է նյութափոխանակությունը;
  • խթանում է արյան շրջանառությունը բերանի խոռոչում;
  • փոխարինում է ատամների համար վնասակար սուրճը: