Նորածինների բերանի խոռոչի հիգիենան

Զանգահարեք+374 10 600 022

Նորածինների բերանի խոռոչի հիգիենան

Չնայած որ նորածիններից մեծ մասի մոտ ատամների ծկթումը տեղի է ունենում 6 ամսից ոչ շուտ՝ բերանի խոռոչի հիգիենան մեծ նշանակություն ունի կյանքի հենց առաջին օրերից:

Ցանկալի է սկսել մաքրել երեխայի լնդերը ծնվելուց անմիջապես հետո: Երեխայի բերանի խոռոչը մաքրելու համար կարելի է.

1.Երեխային դնել ծնկների վրա՝ գլխով դեպի Ձեր մարմինը, որպեսզի հնարավոր լինի նայել ուղիղ բերանի մեջ;

2.Օրը երկու անգամ (նախաճաշից և վերջին ուտացնելուց հետո) մաքրել լնդերը և ատամները՝ խոնավ կտորով անցկացնելով երեխայի վերին և ստորին ծնոտների լնդերի վրայով:

3.Երբ ատամները կսկսեն ծկթել, հարկավոր է մաքրել դրանք՝ օգտագործելով փափուկ մազերով ատամի խոզանակ և ջուր:

Հիմնական վտանգները կապված են «շշային կարիեսի» և ռետինե ծծակ օգտագործելու սովորույթի հետ:

«Շշային կարիես»

Վերջինիս զարգացման հիմնական պատճառը կապված է կաթ, կաթնային խարնուրդներ և հյութեր օգտագործելու հետ, քանի որ քաղցր հեղուկը, որ պարունակվում է այս խմիչքների մեջ, մինչ երեխան քնած է երկար ժամանակի ընթացքում պահպանվում է ատամը շրջապատող հյուսվածքների վրա, ինչը կարող է հանգեցնել կարիեսի ձևավորման:

Ծծակներ
Երեխայի կյանքի առաջին տարիներին ծծակ օգտագործելու սովորույթը, հնարավոր է չհանգեցնի բերանի խոռոչի հյուսվածքների վնասման: Սակայն երկար ժամանակի ընթացքում ծծակի հաճախ օգտագործումը կարող է հանգեցնել խնդիրների առաջացման: Ծծակը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝

1.բաղկացած լինի մեկ մասից, այլ ոչ թե մի քանի մասնկից;

2.ծայրերին օդափոխության համար ունենա անցքեր;

3.լինի բավական խոշոր, որպեսզի երեխան այն կուլ չտա;

4.պատրաստված լինի էլաստիկ ոչ տոքսիկ նյութից;

5.երեխային տալուց առաջ հարկավոր է միշտ ստուգել ծծակի վիճակը, որպեսզի վերջինիս վրա չլինեն ծակեր կամ ճաքեր: Եթե ծծակի վրա առկա են ճաքեր կամ անցքեր, ապա ծծակը հարկավոր է փոխել: Երեխային տալուց առաջ մի թաթախեք ծծակը մեղրի կամ այլ քաղցրի մեջ:

Ատամների ծկթում

Որոշ երեխաների մոտ ծկթման ժամանակ կարող են նկատվել ցավ և լնդերի զգայունություն: Այդ վիճակը թեթևացնելու համար կարելի է թեթևակիորեն մերսել լնդերը մաքուր մատով, մանկական մերսիչով կամ թանզիվի խոնավ կտորով: