Մուլտֆիլմեր դիտելը օգնում է երեխաներին հաղթահարել դենտոֆոբիան

Զանգահարեք+374 10 600 022

Մուլտֆիլմեր դիտելը օգնում է երեխաներին հաղթահարել դենտոֆոբիան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի գիտնականները անցկացրել են հետազոտությունների և փորձերի շարք, որոնց արդյունքները հրապարակվել են 2016 թվականին:

Փորձի էությունը կայանում էր ստոմատոլոգի մոտ այցի ժամանակ երեխաներին շեղելու հակումը պարզելու մեջ: Որպես շեղող գործոն բուժման ժամանակ երեխաներին առաջարկվում էր մուլտֆիլմ դիտել: Այդ երեխաներին միավորել էին հետազոտվողների առաջին խմբում, իսկ երեխաների երկրորդ խմբին շեղող ոչինչ չէր առաջարկվել:

Փորձին մասնակցել է 56 երեխա՝ 7-9 տարեկան հասակում: Հետազոտության արդյունքներով, մասնագետները հանգել էին եզրակացության, որ բուժման ժամանակ մուլտֆիլմ դիտած երեխաները պակաս անհանգիստ էին, ինչպես նաև ավելի քիչ էին վախենում:

Բժիշկները վստահ են, որ գիտակցությունը այս մեթոդով շեղելը նվազեցնում է  մանկական հասակում դենտոֆոբիայի զարգացումը, և արդեն չափահաս տարիքում մարդիկ չեն վախենալ ստոմատոլոգին այցելելուց: