Մանկական ստոմատոլոգիայի առանձնահատկությունները

Զանգահարեք+374 10 600 022

Մանկական ստոմատոլոգիայի առանձնահատկությունները

Ամենայն հավանականությամբ բոլոր ծնողներին ծանոթ է կաթնատամնների, ինչպես նաև մշտական ատամների կարիեսի խնդիրը, ստոմատիտը, երեխաների մոտ վատ կծվածքը: Սակայն նույնիսկ լավագույն բժիշկները, ովքեր շատ լավ բուժում են չափահասներին, ոչ միշտ գիտեն երեխաների օրգանիզմի առանձնահատկությունները և կարող են նման տարիքային կատեգորիայի հետ աշխատանքի փորձ չունենալ:

Մանկական ստոմատոլոգիայի առաջնահերթ խնդիրներից է երեխային ստոմատոլոգի հանդեպ վախի զգացումից ազատելը: Մանկական ստոմատոլոգը պետք է հասկանա որոշակի տարիքային խմբին պատկանող երեխայի հոգեբանական առանձնահատկությունները և կարողանա նրա հետ շփան եզրեր գտնել: Բուժումը կարող է անցնել խաղի տեսքով, ինչը շեղում է երեխային և դրական զգացումներ առաջացնում նրա մոտ: Բացի այդ, բուժումից հետո ստոմատոլոգը կարող է ոչ մեծ նվեր անել երեխային, ինչի շնորհիվ բժիշկը կարող է ընկերական հարաբերություններ հաստատել երեխայի հետ:

Կա կարծիք, որ կաթնատամներին կարելի է ավելի քիչ ուշադրություն հատկացնել, քան մշտական ատամներին, սակայն հարկավոր է հիշել, որ կաթնատամների առողջությունը կարող է ազդել մշտական ատամների առողջության վրա: Կարիեսը կարող է ախտահարված ատամից սրընթաց տարածվել առողջ ատամների վրա, ինչը կարող է հանգեցնել նոր ծկթող մշտական ատամների ախտահարմանը: Բացի այդ, կարիեսով ախտահարված կաթնատամը ինֆեկցիայի օջախ է և կարող է այլ օրգանների, հատկապես՝ աղեստամոքսային տրակտի ախտահարման պատճառ դառնալ: Հետևաբար երեխաների ատամներին հարկավոր է ուշադրություն դարձնել հենց առաջին ատամի ծկթումից սկսած և կանոնավոր կերպով այցելել ստոմատոլոգի:

Ստոմլայնն այն հաստատությունն է, որտեղ Ձեր երեխան իրեն հարմարավետ կզգա: Մեր մանկական բժշկուհի Նարա Անդրեասյանը ջանք չի խնայում երեխայի այցը հաճելի և դրական փորձ դարձնելու հարցում: