Ճաքած ատամի համախտանիշ

Զանգահարեք+374 10 600 022

Ճաքած ատամի համախտանիշ

Ճաքած ատամի համախտանիշը դիտարկվում է, երբ ատամի մեջ առաջանում է չափազանց փոքր ճաք, որը հնարավոր չէ հայտնաբերել ռենտգենի միջոցով կամ, եթե այդ ճաքը տեղակայված է լնդի տակը, ինչը ևս բարդացնում է դրա հայտնաբերումը: Առավել հաճախ այդպիսի ճաքերը դիտարկվում են մոլյարների վրա:

Ճաքած ատամի համախտանիշի ժամանակ մարդկանց մեծ մասը ցավեր է ունենում կամ անհարմարավետության զգացում՝ սնունդը կծելիս կամ սառը, տաք սնունդ օգտագործելիս: Ինչպես և կարիոզ ախտահարման դեպքում, ցավը և անհարմարավետությունը մշտական բնույթ չեն կրում:

Ինչպես և բերանի խոռոչի այլ հիվանդությունների դեպքում, ճաքած ատամի համախտանիշը չունի զարգացման կոնկրետ պատճառ: Այդուհանդերձ, տարածված գործոնները ներառում են.

1.ատամների կրճտացում կամ չափազանց ուժեղ սեղմում;

2.չափազանց մեծ ճնշում ատամների վրա բերանը փակելիս, ինչն էլ ճաքեր է առաջացնում;

3.ատամների մեջ խոշոր պլոմբաների առկայություն;

4.ատամների արմատախողովակների մշակում;

5.դիագնոստիկա:

Շատերի մոտ ճաքած ատամի համախտանիշին բնորոշ ախտանշանները կարող են դիտարկվել մի քանի ամսվա ընթացքում, քանի որ այդ հիվանդությունն այն ստոմատոլոգիական խնդիրներից է, որն առավել բարդ է հայտնաբերել: Բերանի խոռոչի ամբողջական զննումը, ստոմատոլոգիական անամնեզը, ռենտգենոգրամմայի օգտագործումը և ապակեմանրաթելային ծայրակալների օգտագործումը թույլ է տալիս հայտնաբերել ճաքերը: Այն մարդկանց մոտ, ովքեր ավելի վաղ ունեցել են ճաքած ատամի համախտանիշ, ավելի բարձր է վտանգը, որ ապագայում կարող են ճաքեր առաջանալ նաև մյուս ատամների վրա:

Գոյություն ունի բուժման մի քանի տարբերակ, որոնք ներառում են ատամի վերականգնման, պսակի տեղադրման, ատամնախողովակի մշակման կամ ամենածանր դեպքերում ատամի հեռացման գործընթացները: Բուժման տեսակը կապված է ջարդվածի տեղից և աստիճանից:

Ճաքի ընդլայնման ժամանակ ատամի մի մասը կարող է պոկվել: Ջարդված ատամի շրջանում մեծանում է լնդերի բորբոքման տարածման վտանգը: Ընդ որում, ատամը շրջապատող լնդի հատվածում հնարավոր է նկատվի փոքր բշտիկի պես այտուց, որն իրենից ներկայացնում է աբսցես: Նման ախտանշանի հայտնաբերման դեպքում հարկավոր է դիմել ատամնաբույժի՝ ախտորոշման համար: