Համեմունքների օգտակար հատկությունները

Զանգահարեք+374 10 600 022

Համեմունքների օգտակար հատկությունները

Համեմունքները ոչ միայն համեղ են, այլ նաև՝ օգտակար առողջության համար, այդ թվում՝ ատամների և բերանի խոռոչի:

Կոճապղպեղ

Օրինակ, կոճապղպեղն օժտված է մաքրող, հակաբակտերիալ, հակասնկային, սեդատիվ (հանգստացնող), հակաբորբոքային և իմունիտետը մոդելավորող ազդեցություններով: Շնորհիվ հակաբորբոքային բարձր ակտիվության՝ կոճապղպեղը կօգնի բուժել բերանի խոռոչի մի շարք բորբոքային հիվանդություններ, այդ թվում, ստոմատիտը և գինգիվիտը:

Մեխակ

Մեխակը պաշտպանում է ինֆեկցիաներից, բացի այդ, գործում է ինչպես տեղային անզգայացնող ատամի ցավի ժամանակ: Մեխակի եթերային յուղը ատամնաբուժության մեջ օգտագործվում է որպես հակասեպտիկ, ինչպես նաև՝ ժամանակավոր պլոմբերի պատրաստման մեջ: Բերանի խոռոչը մեխակի թուրմով ոողելու դեպքում, կարելի է ազատվել նաև տհաճ հոտից:

Դարչին

Դարչինը խորհուրդ է տրվում որպես ստիմուլացնող, հանգստացնող և հակասեպտիկ միջոց: Այն հարուստ է կալցիումով, որը ոչ պակաս կարևոր է ատամների առողջության համար: Այս անուշաբույր համեմունքը օգնում է նաև ատամի ցավի ժամանակ: Բացի այդ, դարչինը կարգավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը և նվազեցնում է շաքարի և արագ ածխաջրերի օգտագործման ցանկությունը:

Քրքում

Քրքումն օժտված է շատ ուժեղ հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններով: Բացի այդ, պարզել են, որ այս համեմունքը օժտված է բերանի ողողման հեղուկների մի շարք հատկություններով:

Բուսական ծագում ունեցող դեղամիջոցները հիանալի լրացում են ատամների խնամքի սովորական միջոցներին: Սակայն, մինչ սննդակարգում մեծ քանակությամբ որևէ համեմունք ավելացնելը, հարկավոր է խորհրդակցել բժիշկի հետ: