Կարիեսի կանխարգելումը երեխաների մոտ

Զանգահարեք+374 10 600 022

Կարիեսի կանխարգելումը երեխաների մոտ

Կարիես առաջանում է ոչ միայն մշտական ատամների վրա: Ժամանակավոր կաթնատամներն առավել նուրբ են, այդ իսկ պատճառով բավական հաճախ են ախտահարվում այս հիվանդությամբ: Վաղաժամ կարիեսը անվանում են նաև շշային կարիես:

 

Ի՞նչն է առաջացնում վաղաժամ մանկական կարիես:

Եթե երեխային պառկացնում եք քնելու շշով: Երբ երեխան քնում է, նրա բերանում մնում են հեղուկ սննդի մնացորդներ, որը պարունակում է շաքար, ինչը կարող է հանգեցնել կարիեսի առաջացման: Նույնիսկ կրծքի կաթը և կաթնային խարնուրդները շաքար են պարունակում:

Երեխային երկար կրծքով կերակրելը կամ կրծքով կերակրելու ժամանակ երեխայի քնելը:

Եթե թույլ եք տալիս երեխային շիշը օգտագործել որպես ռետինե ծծակ:

Վաղաժամ մանկական կարիեսը լուրջ հիվանդություն է, որը լարող է քայքայել երեխայի ատամները: Ատամները կարող են թափվել կամ քայքայվել, կարող են առաջանալ խնդիրներ լսողության և խոսքի հետ, ինչպես նաև հետագայում երեխայի մոտ կարող են լինել ծուռ մշտական ատամներ:

 

Երեխաների մոտ կարիեսը կանխարգելելու համար կարկավոր է հերևել մի քանի կանոնների՝

1.Լավ հետևել մանուկների բերանի խոռոչի հիգիենային: Կաթնատամները անմիջապես ծկթելուց հետո լիարժեք խնամքի կարիք ունեն, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ կարիեսը երեխաների մոտ զարգանում է արագ՝ ընդ որում ախտահարելով գրեթե ողջ ատամը:

2.Երեխան պետք է օգտվի իր սեփական սպասքից: Պաթոգեն միկրոօրգանիզմներով ախտահարումը կարող է տեղի ունենալ, եթե երեխան ուտում է մեծի հետ նույն գդալից, ում բերանում կան կարիոզ ատամներ:

3.Մի պառկացրեք երեխային քնելու շշով: Նույնիսկ եթե դուք քնացնում եք երեխային շշով, ապա լցրեք այն սովորական ջրով, քանի որր ցանկացած հեղուկ, բացառությամբ ջրի, կարող է կարիեսի պատճառ դառնալ:

4.Մի օգտագործեք շշիշը որպես ծծակ. դա ևս կարող է նպաստել կարիեսի զարգացմանը:

Ձեր երեխայի առողջ և գեղեցիկ ժպիտը ձևավորվում է մանկուց!