Խորհուրդներ իրիգատորի օգտագործման վերաբերյալ

Զանգահարեք+374 10 600 022

Խորհուրդներ իրիգատորի օգտագործման վերաբերյալ

Ավելի ու ավելի հաճախ իրիգատորները դառնում են բերանի խոռոչի ամենօրյա հիգիենայի անբաժան մասը: Մենք նախապատրաստել ենք իրիգատորի օգտագործման վերաբերյալ մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն առավելագույն արդյունավետ օգտագործել իրիգատորը:

 

Ինչպե՞ս է հարկավոր բռնել իրիգատորը:

Իրիգատորը հարկավոր է օգտագործել խոնարհվելով լվացարանի վրա, քանի որ դրա օգտագործման ժամանակ ջուրը պետք է ազատ դուրս հոսի բերանի խոռոչից: Իդեալականում, իրիգատորի ջրի շիթը պետք է լվացվող մակերևույթի նկատմամբ 90 աստիճան անկյան տակ գտնվի: Սկզբում հնարավոր է ջրի ցայտերը շատ լինեն, սակայն աստիճանաբար ավելի լավ կստացվի:

 

Ո՞ր հզորությունն է ամենալավը:

Հարկավոր է սկսել օգտագործել իրիգատորը ոչ մեծ հզորության վրա: Ջրի ոչ ուժեղ ճնշումը կբացառի ցավագին զգացումների առաջացումը և լնդերի հնարավոր վնասումը: Ավելի լավ է մեծացնել հզորությունը աստիճանաբար՝ լնդերի ամրանալու հետ մեկտեղ:

 

Կարելի՞ է արդյոք միայն ջուր օգտագործել:

Փորձեք օգտագործել իրիգատորի մեջ ոչ միայն ուղղակի սենյակային ձերմաստիճանի եռացրած ջուր, այլ դրա մեջ լցնել նաև իրիգատորի համար նախատեսված բալզամ: Դա ոչ միայն ջրի համը հաճելի կդարձնի, այլ նաև ջրին լրացուցիչ օգտակար հատկություններ կհաղորդի: Նման լուծույթը արդյունավետ կսպանի բակտերիաները, կկանխարգի լնդերի բորբոքումը և կարիեսի զարգացումը:

 

Երեխաները պե՞տք է օգտագործեն իրիգատոր:

Իհարկե երեխաներին ևս օգտակար է օգտագործել իրիգատոր: Ավելի լավ է, որ դա արվի մեծերի վերահսկողության ներքո և թույլ հզորության վրա, քանի որ մանկական լնդերը շատ ավելի զգայուն են: Հարկավոր է հետևել, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունենա իրիգատորի իր գլխադիրը:

Կարևոր է հիշել, որ իրիգատորը ոչ մի դեպքում չի փոխարինում ատամների մաքրումը խոզանակով և մածուկով: Այն մաքրում է ատամնափառը դժվարհասանելի վայրերից, որը չի մաքրվում խոզանակով, և իրականացնում է իր հիմնական գործառույթը՝ լնդերի մերսումը: