Լնդերը ևս մերսման կարիք ունեն

Զանգահարեք+374 10 600 022

Լնդերը ևս մերսման կարիք ունեն

Որպեսզի բերանի խոռոչը առողջ լինի, իսկ ստոմատոլոգին այցելությունները լինեն միայն պլանային պրոֆիլակտիկ զննումներ, հարկավոր է հետևել բերանի խոռոչի հիգիենային:

Հիգիենայի տարրական կանոններին չհետևելը հանգեցնում է կարիեսի, գինգիվիտի և պարոֆոնտիտի զարգացման:

Գինգիվիտը լնդերի բորբոքումն է: Պարոդոնտիտը՝ ավելի լուրջ խնդիր է: Այս պարագայում բորբոքվում է պերիոդոնտալ հանգույցը, ինչպես նաև հարակից ոսկրային հյուսվածքը: Եթե գինգիվիտը բուժվում է, աօա պարոդոնտիտը անդառնալի գործընթաց է: Այն կարելի է միայն կանգնեցնել՝ պահպանելով չվնասված հյուսվածքների ամբողջականությունը:

Ատամների և լնդերի հետ խնդիրները կարելի է կանխարգելել ոչ միայն ճիշտ հիգիենայի միջոցով, այլ նաև՝ լնդերի մերսման: Հատկապես այն օգտակար է պարոդոնտի հիվանդությունների ժամանակ:

Պարոդոնտն ունի նյարդային և արյունատար համակարգ: Արյան միջոցով լնդերը ստանում են անհրաժեշտ միկրոտարրերը, նյութերը, թթվածին, որոնք ունեն պաշտպանիչ գործոններ: Լնդերի մերսման միջոցով մարդ լավացնում է արյան շրջանառությունը, հետևաբար արյան հետ միասին ավելանում է օգտակար տարրերի հոսքը:

Ստոմատոլոգները խորհուրդ են տալիս մերսել լնդերը նույնքան կանոնավոր, որքան և ատամները: Ատամները մաքրելուց հետո հարկավոր է ուղղակի խոզանակով մի քանի շրջանաձև շարժում կատարել լնդերի վրա՝ ատամները սեղմած, շրթունքները՝ բաց: Լնդերը խոզանակով մերսելու դեպքում հարկավոր է ընտրել փափուկ մազերով խոզանակ: Կամ էլ կարելի է մերսել մատերով:

Մերսումը կարելի է իրականացնել նաև իրիգատորների միջոցով: Դրանք ոչ միայն մաքրում են միջատամնային հատվածները, այլ նաև մերսում են լնդերը, ընդ որում՝ իրականացնում են հիդրոմերսում: