Ինչ է ատամի արմատի մասնահատումը կամ ապեկէտոմիան

Զանգահարեք+374 10 600 022

Ինչ է ատամի արմատի մասնահատումը կամ ապեկէտոմիան

Ատամի արմատի մասնահատումը վիրաբուժական միջամտություն է, որի ժամանակ ստոմատոլոգը կտրում է ատամի արմատի ախտահարված հատվածը, ինչը թույլ է տալիս պահպանել ատամը:

Վիրահատության տեխնիկական մասն իրականացվում է հետևյալ կերպ՝ նախ լնդի վրա կատավում է կտրվածք, որից հեռացվում է գրանուլյոման կամ կիստան, ապա մասնահատվում է և հեռացվում ախտահարված արմատի մասնիկը:

Սա թույլ է տալիս ստոմատոլոգին տեսնել ատամնախողովակը, ուստի բժիշկը կարող է պլոմբավորել այն, ինչը թույլ կտա բացառել ախտահարման կրկնումը: Դրանից հետո բժիշկը կարում է կտրվածքը:

Ատամի արմատի մասնահատումը սովորաբար իրականցնում են, եթե ատամն ունի գրանուլյոմա կամ կիստա, կամ եթե ատամնախողովակները չափազանց ծռված են կամ դրանք հնարավոր չէ ապապլոմբավորել, ինչպես նաև երբ առաջանում է ատամնախողովակների բուժման անհրաժեշտություն: Սակայն եթե գրանուլյոման շրջապատել է ատամի արմատի երկայնքի 30%-ից ավելին, մասնահատումն այլևս չի օգնի:

Ատամի պահպանմանն ուղղված վիրահատությունն անիմաստ է և այն դեպքերում, երբ ատամի պսակը չափազանց քայքայված է և հնարավոր չէ այն վերականգնել:

Ատամի արմատի մասնահատումն իրականացվում է տեղային անզգայացմամբ: