Ինչպես ճիշտ ատամի խոզանակ ընտրել

Զանգահարեք+374 10 600 022

Ինչպես ճիշտ ատամի խոզանակ ընտրել

Հաշվի առնելով շուկայում առկա ժամանակակից ատամի խոզանակների ձևերի, չափերի և ոճերի բազմազանությունը՝ սպառողին հաճախ շատ դժվար է լինում ընտրել համապատասխան խոզանակ:

Ատամի խոզանակը ճիշտ ընտրելու համար հարկավոր է հաշվի առնել հետևյալ գործոնները.

1.Ատամնաբույժների մեծ մասը համակարծիք է, որ փափուկ մազերով ատամի խոզանակները ամենանպատակահարմարն են ատամնափառը և սնունդի մնացորդները ատամներից և լնդի գծից մաքրելու համար: Բացի այդ, խորհուրդ է տրվում օգտագործել փոքր գլխիկով խոզանակ, քանի որ այն թույլ է տալիս մաքրել բերանի խոռոչի բոլոր հատվածները, այդ թվում, հետևի ատամների դժվարհասանելի հատվածները:

2.Հարկավոր է ընտրել Ձեզ համար առավել հարմար ձևի և չափի խոզանակ: Լավագույն խոզանակը այն է, որը իր կառոիցվածքով հարմար է բերանի խոռոչի համար և հեշտությամբ մաքրում է բոլոր ատամները:

3.Շատ դեպքերում լավ ալտերնատիվ տարբերակ է էլեկտրական ատամի խոզանակի ընտրությունը: Նման խոզանակը ավելի արդյունավետ է մաքրում ատամները և հատկապես նպատակահարմար է այն մարդկանց համար ովքեր դժվարություններ ունեն սովորական խոզանակով ատամները լվանալիս կամ ունեն սահմանափակ մանր մոտորիկա:

4.Ատամների խոզանակը հարկավոր է փոխել երբ մազերը մաշվում են կամ երեք ամիսը մեկ՝ կախված թե որ տարբերակը ավելի շուտ տեղի կունենա:

5.Կարևոր նշանակություն ունի նաև երեխայի համար ատամի խոզանակի ընտրությունը: Սխալ տիպի ատամի խոզանակը կարող է վնասել լնդերը: Երեխաները պետք է օգտվեն փափուկ նեյլոնային ատամի խոզանակով: Եթե երեխան երկու տարեկանից փոքր է, հարկավոր է օգտագործել շատ փոքր չափի խոզանակ: Երեխայի մեծանալու հետ մեկտեղ, հարկավոր է գնել համապատասխան ատամի խոզանակ, որը կհամապատասխանի երեխայի բերանի խոռոչի կազմվածքին և միանգամից մաքրում է մեկ կամ երկու ատամ: Երեխաների ատամի խոզանակը պետք է ապահովի բոլոր ատամների մաքրությունը: