Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը ամանորյա տոներին

Զանգահարեք+374 10 600 022

Ինչպե՞ս պահպանել ատամների առողջությունը ամանորյա տոներին

Բերանի խոռոչի հիգիենան անհրաժեշտ է պահպանել կլոր տարի, սակայն ամանորյա տոներին դա առավել կարևոր է, քանի որ այդ օրերին մենք օգտագործում ենք մեծ քանակությամբ քաղցրավենիք և ալկոհոլ: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պահպանել բերանի խոռոչի առողջությունն այս օրերին:

1.Հարկավոր է մանրակրկիտ լվանալ ատամները, սակայն 2-3 րոպեից ոչ ավել:

Պետք չէ մտածել, որ եթե ատամները լվանալու վրա ծախսում եք 5 րոպե, ապա դրանից ատամները ավելի առողջ կլինեն: Իրականում ատամները շատ լվանալը հանգեցնում է դրանց զգայունությանը, քանի որ մաշվում է պաշտպանիչ էմալը:

2.Միշտ հիշեք, որ ավելի լավ է ընտրել տաք խմիչքներ, քան գազավորված ընպելիք, որը քայքայում է ատամները և հանգեցնում է ատամների անկման:

3.Եթե շատ եք ըմպում սիդր կամ օգտագործում համեմունքներ ամանորյա տոներին, ապա շրթունքնենրի վրա կարող են առաջանալ բնորոշ հետքեր: Եթե աչդեն իսկ ունեք նման հետքեր, հարկավոր է ողողել բերանի խոռոչը գոլ աղի ջրով, քանի որ այն արդյունավետ մարքրում է շուրթերը՝ արագացնելով ապաքինումը: Ալկոհոլ չպարունակող բերանի խոռոչի ողողման միջոցները ևս օգնում են ազատվել ցավից:

4.Ձմռանը հարկավոր է հետևել, թե որքան շաքար եք օգտագործում: Ձմռան ամիսներին մենք ավելի քիչ ջուր ենք խմում, իսկ շաքարի ավելցուկը ջրի անբավարարության ժամանակ մեծացնում է կարիեսի առաջացման հավանականությունը, որը կարող է հանգեցնել ատամի կորստի: