Ինչպե՞ս որոշել «կենդանի» է արդյոք ատամը

Զանգահարեք+374 10 600 022

Ինչպե՞ս որոշել «կենդանի» է արդյոք ատամը

Ատամը, ինչպես և ցանկացած այլ օրգան, ունի նյարդեր և արյունատար անոթներ: Արյան հոսքը թույլ է տալիս ատամին աճել և ձևավորվել մինչ բերանում հայտնվելը:

Ատամը ծածկող ամուր հյուսվածքը կոչվում է էմալ: Այն պարունակում է շատ կալցիումի ֆոսֆատ, ընդ որում, դրանում չկան կենդանի բջիջներ: Այդ իսկ պատճառով էմալը չի կարող ինքնուրույն վերականգնվել: Դենտինը, որը գտնվում է էմալի շերտի տակ, պարունակում է ավելի մեծ քանակությամբ օրգանական նյութեր, սակայն ևս չի կարող ինքնուրույն վերականգնվել:

Պուլպան ատամի կենտրոնական մասն է, պարունակում է նյարդեր և արյունատար անոթներ: Նյարդերը ցավով ազդանշում են ատամի համար առկա վտանգը՝ կարիեսը, ինֆեկցիան: Երբ ատամն ամբողջությամբ ձևավորված է և զբաղեցրել է իր տեղը ծնոտի մեջ, այն այլևս նյարդերի և անոթների մեջ կարիք չունի: Ահա թե ինչու ատամնախողովակները բուժելուց և նյարդը հեռացնելուց հետո ատամը կարող է պահպանել իր ֆունկցիոնալությունը ողջ կյանքի ընթացքում:

Ատամը, որում պահպանվել է նյարդերով պուլպար պալարը, համարվում է «կենդանի»: Սակայն եթե բուժվել են ատամնախողովակները, այն «կենդանի» չի մնա, սակայն կարող է իրականացնել իր բոլոր գործառույթները: