Ինչպե՞ս ճիշտ ողողման հեղուկ ընտրել

Զանգահարեք+374 10 600 022

Ինչպե՞ս ճիշտ ողողման հեղուկ ընտրել

Ներկայում շուկայում առկա են բազմաթիվ ողողման հեղուկներ, որոնցից յուրաքանչյուրն ունի ազդեցության իր առանձնահատկությունները ատամների, լնդերի և բերանի խոռոչի միկրոֆլորայի վրա: Այդ իսկ պատճառով գնման ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել հեղուկի բաղադրության վրա և ինչի համար է այն նախատեսված:

Ողողման հեղուկի ազդեցությունը կախված է դրանում պարունակվող ակտիվ նյութերից.

1.Խոտաբույսերի թուրմով հեղուկներ. Այս հեղուկները նախատեսված են բերանի խոռոչում բակտերիաների քանակի նվազեցման համար:

2.Քլորիդի ցետիլպիրիդինիումով. Քլորիդի ցետիլպիրիդինիումի 0,05% պարունակությամբ ողողման հեղուկները նախատեսված են ատամնափառի և լնդերի բորբոքման դեմ պայքարի համար:

3.Քլորհեքսիդինով. Այս հեղուկները ունեն տեղային հակասեպտիկ ազդեցություն: Սակայն դրանք չի կարելի կիրառել 2 շաբաթից ավել, քանի որ վերջիններս նշանակալիորեն խախտում են բերանի խոռոչի միկրոֆլորայի հավասարակշռության վրա: Բացի այդ, այս միջոցները կարեղ են հանգեցնել էմալի գունավորման:

4.Եթերային յուղերով. Այս տեսակի հեղուկները նպատակահարմար են երկարատև ամենօրյա օգտագործման համար: Եթերային յուղերը խորը ներթափանցում են էմալի մակերևույթի բիոթաղանթի տակ և ոչնչացնում են բերանի խոռոչի բակտերիաների 99,9%-ը՝ չխոչընդոտելով նորմալ միրոֆլորայի աճը:

Ողողման հեղուկների տեսակները՝ ըստ բերանի խոռոչի խնդիրների

1.Կարիեսի կանխարգելման համար խորհուրդ է տրվում օգտագործել ֆտորով ողողման հեղուկներ, քանի որ հենց այն է նորից հանքանյութերով հագեցնում էմալը և նպաստում դրա ամրության մակարդակի բարձրացմանը:

2.Մգացումներ ատամների վրա: Ատամների գույնի փոփոխության խնդիրը լուծելու համար, ամենօրյա հիգիենայի համար կարելի է ընտրել սպիտակեցնող ողողման հեղուկ: Այն ունենում է փափուկ սպիտակեցնող ազդեցություն և պայքարում է ատամնափառի առաջացման դեմ:

3.Լնդերի արյունահոսություն և բորբոքում: Այդպիսի հակվածության ժամանակ հարկավոր է բերանի խոռոչի ամենօրյա մանրակրկիտ հիգիենա: Դրա համար նախատեսված միջոցներով օգնում է մաքրել լնդերի տակի և միջատամնային տարածությունները, ունենում է հակաբորբոքիչ և հակամիկրոբային ազդեցություն, կանխարգելում է ատամների վաղաժամ անկումը: