Ինչպե՞ս ճիշտ ատամի մածուկ ընտրել

Զանգահարեք+374 10 600 022

Ինչպե՞ս ճիշտ ատամի մածուկ ընտրել

Ատամի մածուկ ընտրելու համար հարկավոր է նախ ատամնաբույժի մոտ զննում անցնել: Նա կգնահատի, թե ինչ վիճակում են Ձեր լնդերը և ատամները և կոնկրետ խորհուրդներ կտա ատամի մածուկի ընտրության վերաբերյալ:

Պրոֆիլակտիկ մածուկը մաքրում է ատամները և լնդերը, ինչպես նաև որոշ ժամանակով թարմացնում է բերանի խոռոչը:

Ներկայացնենք բուժիչ մածուկների առանջնահատկությունները:

Մածուկ զգայուն ատամների համար

Զգայուն ատամների համար նախատեսված ատամի մածուկները պարունակում են կալիումի աղերի և ստրոնցիումի տեսքով տարրեր, որոնք նվազեցնում են ատամների զգայունությունը և նպաստում ատամի էմալի ամրապնդմանը:

Շատ կարևոր է, որպեսզի մածուկը լինի աբրազիվության ցածր մակարդակով, այսինքն՝ ատամնափառը մաքրի նուրբ: Ընդհանրապես, ատամնաբույժները խորհուրդ են տալիս ընտրել միայն այն մածուկները, որոնց վրա նշվում է աբրազիվության հատուկ ինդեքսը՝ RDA. Զգայուն ատամների համար այդ ինդեքսը չպետք է գերազանցի 75-ը:

Սպիտակեցնող մածուկներ

Այս տեսակի մածուկները խորհուրդ են տրվում նրանց, ում ատամների էմալը մգացել է: Այս դեպքում աբրազիվության ինդեքսը կարող է լինել 200: Սակայն հարկավոր է իմանալ, որ նման մածուկներ կարելի է օգտագործել շաբաթը 1-2 անգամ և ոչ հաճախ: Բացի այդ, պետք չէ հավատալ, որ մի քանի օրերից ատամները կդառնան ձյունափայլ: Մածուկը կարող է միայն փոքր-ինչ բացացնել մգացած էմալը:

Հակաբակտերիալ և հակասեպտիկ մածուկներ

Բերանի խոռոչի հակաբակտերիալ մշակումը, լինի դա մածուկով, թե ողողման միջոցով, հարմավոր է միայն այն դեպքում, երբ լնդերի վրա առկա են օրինակ փոքր վերքեր, ստամատիտ կամ այլ բորբոքում:

Հակակարիոզ ատամի մածուկներ

Մածուկի մեջ ֆտորի պարունակությունը չպետք է շատ բարձր լինի, քանի որ ֆտորի միացությունները մեծ չափաբաժիններով վնաս են առողջության համար: Ֆտորի օպտիմալ քանակությունը 100 գր մածուկի մեջ 150 մգր է չափահասների համար և 100 գր մածուկի մեջ 50 մգր երեխների համար:

Բացի այդ, կա մարդկանց կատեգորիա, որոնց ֆտորը մածուկի մեջ հակացուցված է, իսկ կալցիումը՝ անհրաժեշտ: Դա կարելի է պարզել հենց ատամների տեսքով. դրանք մուգ են՝ սպիտակ բծերով՝ տեղակայված ատամի երկայնքով: Բացի այդ, հարկավոր է խուսափել ֆտոր պարունակող մածուկից, եթե խմելու ջրում արդեն իսկ առկա է ֆտորի ավելցուկ:

Մանկական ատամի մածուկներ

Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել նաև մանկական ատամի մածուկի ընտրությանը: Այն պետք է բավարարի մի քանի խիստ պահանջների: 1. նախևառաջ այն պետք է պարունակի մաքրող տարրեր, օրինակ, կրեմնիումի երկօքսիդ կամ դիկալցիումի ֆոսֆատ; 2. RDA ինդեքսը չպետք է գերազանցի 50-ը; 3. յուրաքանչյուր մածուկը պարունակում է ֆտորի որոշակի քանակ, որը համապատասխանում է որևէ տարիքի: Շատ մանկական ատամնաբույժներ մինչև 3 տարեկան երեխաներին ընդհանրապես խորհուրդ չեն տալիս ֆտորի պարունակությամբ մածուկներ, իսկ 3 տարեկանից հետո՝ ֆտորի պարունակությունը չպետք է գերազանցի 0,025%-ը; 4. իր բաղադրությամբ մանկական ատամի մածուկը պետք է լինի մաքսիմալ անվտանգ՝ հաշվի առնելով, որ երեխաները հաճախ կուլ են տալիս մածուկը: