Ինչու պետք չէ վախենալ ցավից

Զանգահարեք+374 10 600 022

Ինչու պետք չէ վախենալ ցավից

Վախը ստոմատոլոգի գործիքներից, ամենայն հավանականությամբ, ձևավորվել է, երբ բժիշկները բուժման ժամանակ այդքան հաճախ չէին օգտագործում ցավազրկող միջոցներ:

Անզգայացման, որպես գիտության, նախահայրը հենց ստոմատոլոգ էր: Ամերիկացի ստոմատոլոգ Ուիլյամ Մորթոնը 150 տարի առաջ աշխարհում առաջինն էր, ով ատամ հեռացրեց ընդհանուր անզգայացման կիրառմամբ: Որպես ցավազրկող՝ նա կիրառել էր եթեր, իսկ վիրահատությանը հետևում էր մի քանի բժիշկ: Այն, որ արթնանալուն պես պացիենտը չէր հավատում, որ ատամն արդեն հեռացվել է, այնքան ոգևորեց բժիշկներին, որ այդ պրակտիկան սկսեց կիրառվել նաև այլ ստոմատոլոգների կողմից:

Անզգայացման զարգացման նոր փուլն սկսվեց նախորդ դարի հիսունականների սկզբին՝ նովոկաինի սինթեզի հետ միասին: Այդ ժամանակ ընդհանուր անզգայացումն սկսեց ավելի քիչ կիրառվել, քանի որ ընդհանուր անզգայացման ժամանակ տարատեսակ շնչառական, սիրտ-մկանային կամ նյարդային համակարգի խանգարումներ ունեցող պացիենտների մոտ մեծ է բարդությունների առաջացման վտանգը: Բացի այդ, պացիենտներն ավելի հեշտ են տանում տեղային անզգայացումը:

Այդուհանդերձ, ընդհանուր անզգայացումը ստոմատոկոգիայում հնարավոր չէ ամբողջությամբ բացառել: Օրինակ երբ առկա է ատամների բուժման հանդեպ վառ արտահայտված վախ, կամ իրականացվում է բարդ ոսկրային վիրահատություն:

Տեղային անզգայացումը ապահովում է առավելագույն ցավազրկող էֆեկտ: Պացիենտը չի զրկվում բոլոր զգացումներից, նա կարող է զգալ բժիշկի գործողությունները, սակայն միևնույն ժամանակ չի ունենում ցավային զգացումներ:

Առավել հաճախ անզգայացնող նյութերը ներարկվում են բարակ ասեղով: Ներկայում բարակ ասեղն ունի 0,3մմ տրամագիծ, իսկ հաստը՝ 0,6մմ: Բացի այդ, ներարկման տեղում կարող է կիրառվել անզգայացնող գել՝ այդպիսով ցավազրկելով նաև հենց անզգայացման գործընթացը:

Բացի այդ ժամանակակից ստոմատոլոգիական բոր մեքենաները աշխատանքի ժամանակ շատ ավելի քիչ վիբրացիա, ինչը ևս նպաստում է պրոցեդուրաների հարմարավետությանը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև թույլ հանգստացնող նյութերի օգտագործումը, որոնք կհանեն վախը և կուժեղացնեն անզգայացնող նյութերի էֆեկտը: