Ինչո՞ւ է թուլանում էմալը

Զանգահարեք+374 10 600 022

Ինչո՞ւ է թուլանում էմալը

Ատամի էմալը ատամի պսակային արտաքին թաղանթն է: Դա մարդու օրգանիզմի ամենաամուր հյուսվածքն է, որը 97%-ով բաղկացած է հիդրոքսիապատիտի բյուրեղներից: Էմալի կազմում նաև առկա են ոչ մեծ քանակությամբ ջուր (2-3 %) և օրգանական նյութեր (1-2 %):

 

Էմալի դեմիներալիզացիան ատամի էմալից հանքերի և աղերի կորուստն է, առաջին հերթին՝ կալցիումի աղերի: Այս գործընթացը սկսվում է թթուների հետ էմալի երկար շփումից, որոնք արտադրվում են բերանի բակտերիաների կողմից: Ածխաջրերի բարձր պարունակությամբ սննդի անընդհատ օգտագործումը և բերանի խոռոչի վատ հիգիենան նպաստում են ատամնափառի առաջացմանը, որում էլ հենց այդ բակտերիաները զարգանում են: Եթե ժամանակին չմաքրել ատամնափառը, էմաի դեմիներալիզացիան շարունակվում է՝ որոշ ժամանակ անց հանգեցնելով կավճանման հետքերի առաջացմանը, ապա՝ կարիեսի առաջացմանը:

Սպիտակ հետքի առաջացման փուլում կարիեսը դառնալի է: Էմալի ամրապնդմանն ուղղված ժամանակին ձեռնարկված միջոցները նպաստում են հետքի փոքրացմանը կամ ամբողջության անհետացմանը:

Էմալի ամրապնդումը կամ ռեմիներալիզացիան էմալի հագեցումն է չբավականացնող նյութերով՝ նպաստող դրա վերականգնմանը և թթուների հանդեպ դիմացկունության բարձրացմանը:

Էմալի ամրապնդման ցուցումներ

1.Կարիեսի առկայություն

2.Մանկական տարիք

3.Հղիություն և կերակրման շրջան

4.Կարիեսի առաջացման սկզբնական փուլ (սպիտակ հետքի փուլ)

5.Ատամների գերզգայունություն

6.Ատամների սպիտակեցումից առաջ և հետո

7.Օրթոդոնտիկ սարքերի առկայություն (բրեկետ-համակարգ)