Ինչո՞վ է վտանգավոր պարոդոնտիտը

Զանգահարեք+374 10 600 022

Ինչո՞վ է վտանգավոր պարոդոնտիտը

Պարոդոնտիտի ժամանակ ձևավորվում են լնդային գրպանիկներ, ատամի փափուկ հյուսվածքների վրա դիտվում են բորբոքային գործընթացներ, իսկ ատամները լնդի մեջ այլևս ամուր չեն:

Առավել հաճախ պարոդոնտիտը դառնում է բերանի խոռոչի անորակ հիգիենայի հետևանք կամ պրոթեզավորմումից, պլոմբավորումից հետո մնացած դեֆեկտներից: Պակաս հաճախ հիվամդությունը զարգանում է օրգանիզմի ժառանգական առանձնահատկություններից, թույլ իմունային համակարգից կամ սխալ կծվածքից:

Պարոդոնտիտի ժամանակ բերանից առաջանում է տհաճ հոտ, ատամները սկսում են շարժվել, իսկ պինդ սնունդ կծելիս կամ ատամները լվանալիս լնդերը արնահոսում են:

Եթե ատամը զգալիորեն փոխում է իր դիրքը կամ երկու կից ատամների միջև մեծ արանք է բացվում, նշանակում է, որ պարոդոնտիտը զարգանում է: Այս հիվանդության առավել սուր փուլերն ժամանակ առ ժամանակ ուղեկցվում են բերանում արյան համի առկայությամբ, լնդերից թարախային արտադրություններով:

Վերջիններս ժամանակ առ ժամանակ այտուցվում են, երբեմն՝ վերածվում ֆլյուսի: Եթե թարախը չի կարողանում դուրս գա լնդից, զարգանում է պարոդոնտալ կիստա:

Պարոդոնտիտը հանգեցնում է տարբեր խնդիրների ողջ օրգանիզմում: Ինֆեկցիան լնդային գրպաններից տարածվում է օրգանիզմով մեկ, տուժում է իմունային համակարգը, զարգանում է ռևմատիզմ, խնդիրներ են առաջանում սրտի և անոթների հետ: Որոշ դեպքերում պարոդոնտիտով հիվանդների մոտ գրանցվում է ջերմություն:

Պարադոնտիտի առավել բարդ ձևը բնութագրվում է ոսկրային հյուսվածքի ներծծմամբ ատամնաբնում: Ոսկորն ասես լուծվում է և դրան «նպաստում» են բերանում առկա ատամնաքարերի միկրոբների կողմից արտադրվող տոքսինները:

Բուժումից հրաժարումը կամ պարոդոնտիտի առաջին ախտանշանների արհամարհումը կաող է հանգեցնել ոսրկային հյուսվածքի ուժեղ հյուծման և հետագայում՝ ատամների կորստի: Պացիենտին ցուցված բուժումը կայանում է լնդային գրպանիկների հակաբորբոքային մշակման մեջ:

Պրոֆիլակտիայի նպատակով նշանակվում է բերանի ողողում՝ միկրոբները ոչնչացնող նյութերով, և ատամների մաքրում հատուկ մածուկներով:

Պարոդոնտիտի սուր փուլերում, երբ ատամները դառնում են չափազանց շարժվող, հարկավոր է լաթային վիրահատություն: Այդ ժամանակ լնդի մի մասը բերձրացնում են, հեռացնում այնտեղից թարախը և ատամնաքարը: Ապա ձևավորված խոռոչում տեղադրում են ոսկրային հյուսվածքի բուժման համար նախատեսված նյութ, իսկ լաթը վերադարձնում տեղը և կարում:

Պարոդոնտիտի կանխարգելումը մեկն է՝ ատամների մանրակրկիտ և կիրթ խնամք: Դա կայանում է ոչ միայն ատամների մաքրման մեջ, այլ նաև՝ լնդերի ամենօրյա մերսման և բերանը խոտաբույսերի թրմերով ողողման մեջ: