Ինչո՞վ են տարբերվում ձայնային խոզանակները ուլտրաձայնայիններից

Զանգահարեք+374 10 600 022

Ինչո՞վ են տարբերվում ձայնային խոզանակները ուլտրաձայնայիններից

Ձայնային խոզանակները սովորական էլեկտրական խոզանակներն են, որոնք աշխատում են ձայնային տոխնոլոգիայով: Այս տեխնոոգիան պատենտավորված է Philips ընկերության կողմից, այդ իսկ պատճառով ձայնային կարող են համարվել միայն այդ բրենդի խոզանակները: Խոզանակի գլխիկը շարժող էլեկտրամագնիտը ստեղծում է ձայնային ալիք: Այս խոզանակով ատամները մաքրելիս թքի և ատամի մածուկի խառնուրդը սկսում է պտտվել բերանում՝ «լվանալով» ատամը բոլոր կողմերից: Այդպիսով, հեղուկը մաքրում է դժվարհասանելի հատվածները՝ միջատամնային տարածությունները և լնդի գիծը, որտեղ ամենաշատն է հավաքվում ատամնափառը: Խոզանակի մազերը կատարում են դուրս հանող գործողություններ, այսինքն՝ շարժվում են ներքևից վերև, ինչի վրա էլ հիմնվում է ցանկացած խոզանակով մաքրելու ճիշտ տեխնիկան:

Ուլտրաձայնային խոզանակները ստեղծում են ուլտրաձայնային ալիք: Որպես կանոն, այն աշխատում է 1,6 ՄԳց հաճախականությամբ, որը կոչվում է թերապևտիկ, քանի որ նման հաճախականության ուլտրաձայնը ոչ միայն անվտանգ է, այլ նաև՝ օգտակար առողջության համար: Այն օժտված է հակաբորբոքային, սպազմոլիտիկ և ցավազրկող հատկություններով, բարելավում է լնդերում արյան շրջանառությունը:

Ուլտրաձայնը քայքայում է բակտերիաների շղթաները, որոնք կազմում են ատամնափառը: Ուլտրաձայնային ալիքը ներթափանցում է դժվարհասանելի հատվածները՝ մաքրելով ատամնափառւց միջատամնային տարածությունները, բրեկետները և այլն: Ուլտրաձայնային խոզանակոց մաքրումը նման չէ սովորական խոզանակով մաքրմանը՝ բավական է միայն մոտեցնել խոզանակը ատամներին և տեղափոխել ատամից ատամ՝ առանց դիպչելու էմալին:

Ո՞ր խոզանակը ընտրել

Դժվար է ասել, թե որ խոզանակն է առավել արդյունավետ՝ ձայնայինը, թե ուլտրաձայնայինը, քանի որ դրանք աշխատում են տարբեր ձևերով և նախատեսված են տարբեր նպատակների համար: Ատամնափառի ուժեղ ձևավորման դեպքում առավել արդյունավետ է ձայնային խոզանակը, իսկ խնդիր ունեցող լնդերի դեպքում՝ ուլտրաձայնայինը: Ուլտրաձայնային խոզանակը հնարավոր չէ օգտագործել միայն սուր բորբոքային գործընթացների կամ կնդերի ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ, քանի որ հյուսվածքների տաքացումը նպաստում է ինֆեկցիայի տարածմանը: Սակայն քրոնիկ հիվանդությունների ժամանակ ուլտրաձայնայինը կնպաստի սրացումների կանխարգելմանը՝ ամրապնդելով և առողջացնելով լնդերը: