Իմպլանտացիայի ժամանակ ամենահաճախ տրվող հարցեը

Զանգահարեք+374 10 600 022

Իմպլանտացիայի ժամանակ ամենահաճախ տրվող հարցեը

1.Իմպլանտացիայից հետո որքա՞ն հաճախ է հարկավոր զննում անցնել ստոմատոլոգի մոտ:

Իմպլանտացիայի հաջող լինելը կախված է նրանից, թե ինչպես կխնամեք ձեր ատամները: Հարկավոր է կանոնավոր մաքրել դրանք ստոմատոլոգի մոտ, ինչպես նաև կանոնավոր զննում անցնել 3-4 ամիսը մեկ: Բացի այդ, հարկավոր է մաքրել ատամները ատամի խոզանակով, իրիգատորով և ատամների թելով:

2.Իմպլանտացիան ցավո՞տ է:

Ոչ: Վիրահատության ժամանակ օգտագործվոմ է արդյունավետ տեղային անզգայացում, այդ իսկ պատճառով ցավ չեք զգա: Ցավ կարող է առաջանալ վիրահատությունից հետ, սակայն դա շատ հեշտ կարգավորվում է դեղամիջոցներով:

3.Որքա՞ն արագ կարելի է դուրս գալ աշխատանքի:

Աշխատանքի կարելի է դուրս գալ հենց հաջորդ օրը, եթե չկան բարդություններ:

4.Արդյոք կա՞ն տարիքային սահմանափակումներ:

Ոչ: Ցանկացած տարիքի պացիենտ կարող է իմպլանտ տեղադրել, եթե նրա ոսկորը դա թույլ է տալիս:

5.Որքա՞ն կարևոր է խնամել իմպլանտները վիրահատությունից հետո:

Շատ կարևոր է: Ճիշտ խնամքը թույլ կտա երկարացնել իմպլանտների ծառայության ժամկետը: Հարկավոր է ամեն օր, օրը երկու անգամ մաքրել ատամները խոզանակով, իրիգատորով և ատամների թելով:

6.Որքա՞ն արժե իմպլանտացիան:

Չնայած իմպլանտացիան ի սկզբանե կարող է ավելի թանկ լինել մյուս մեթոդներից, սակայն երկարաժամկետ հեռանկարում դա լավագույն ներդրումն է, քանի որ իմպլանտները կարող են ծառայել ամբողջ կյանքի ընթացքում: Մյուս մեթոդները, ինչպիսիք են կամուրջները կամ պրոթեզները, ժամանակի ընթացքում կարող են մաշվել կամ ուղղման կարիք ունենալ: Գումարը նաև կախված է իմպլանտատի ապրանքանիշից և նրանից, թե արդյոք հարկավոր կլինեն այնպիսի լրացուցիչ վիրահատություններ, ինչպիսիք են սինուս-լիֆտինգը, ոսկորի փեղեկումը և այլն:

Ստոմլայնում առկա են մի շարք աշխարհահռչակ արտադրող-ընկերությունների տարատեսակ իմպլանտատներ, որոնցից մի քանիսի հետ Ստոմլայնն աշխատում է անմիջականորեն, մասնավորապես, մեր կլինիկան Հայաստանում այնպիսի իմպլանտատների ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է, ինչպիսիք են իսրայելա-գերմանական Alfa Gate-ը և շվեյցարական Thommen Medical-ը: Իմպլանտացիայի գների հետ կարելի է ծանոթանալ այստեղ: