Իմաստության ատամների հեռացում

Զանգահարեք+374 10 600 022

Իմաստության ատամների հեռացում

Իմաստության ատամները երրորդ և վերջին մոլյարներն են ատամնաշարում՝ տեղակայված վերին և ստորին ծնոտների ծայրերին: Այս ատամները ծկթում են վերջինը՝ սովորաբար պատանեկան տարիքում կամ քսան տարեկանից մի փոքր ուշ:

Երբ իմաստության ատամը ծկթում է մասնակիորեն կամ սխալ դիրք ունի, կարող են ծագել ցավագին ախտանշաններ, ատամների կիտվածություն և ատամնանստվածքի այլ անոմալիաներ:

Քանի որ իմաստության ատամները մշտական ատամներ են, որոնք վերջինն են ծկթում, բերանի խոռոչում հաճախ չի լինում բավականաչափ տեղ՝ դրանց զարգացման համար: Դա կարող է հանգեցնել իմստության ատամի ռետենցվածության, երբ այն տեղակայվում է լնդից ներքև կամ չի ծկթում: Ռետենցված ատամի դեպքում երրորդ մոլյարի լինդը կարող է ուռել և ցավագին զգայուն դառնալ:

Ծկթած իմաստության ատամի պարզ հեռացումը համեմատաբար հեշտ գործընթաց է:

Եթե իմաստության ատամը ռետենցված է կամ մխրճված է ալվեոլար ոսկորի մեջ, ատամնաբույժը կտրվածք է անում՝ ատամը մասերով հեռացնելու համար՝ հեռացվող ոսկորի ծավալը նվազագույնի հասցնելու նպատակով: Վիրահատությունից հետո պացիենտի մոտ կարող է առաջանալ ցավ կամ այտուց, սակայն այդ երևույթներն անցնում են մի քանի օրում: Սակայն, հարկավոր է կապվել ատամնաբույժի հետ, եթե ցավը, այտուցը, արյունահոսությունը կամ տաքությունը առկա են տևական ժամանակ: