Ի՞նչ է ֆտորը

Զանգահարեք+374 10 600 022

Ի՞նչ է ֆտորը

Բոլորս լսել ենք, որ ֆտորն անհրաժեշտ է ատամների առողջության համար և ատամների լավագույն պաշտպանն է: Իսկ ինչո՞վ է այն այդքան լավը և ինչպե՞ս է ազդում ատամների վրա:

Ֆտորը քիմիական տարր է, որը բնական տեսքով պարունակվում է ջրի աղբյուրներում, այդ թվում՝ օվկիանոսի ջրում: 1930-ական թթ.-ին հետազոտողները նկատել են, որ այն մարդկանց շրջանում, ովքեր մեծացել են ջրում բնական ֆտոր պարունակող վայրերում, կարիեսի հետ կապված հիվանդությունները հանդիպում են 2/3 անգամ ավելի հազվադեպ, քան այն մարդկանց շրջանում, ովքեր չունեին ֆտորացված ջուր:

Հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ ֆտորը ոչ միայն նվազեցնում է կարիեսի զարգացման վտանգը երեխաների և մեծերի մոտ, այլ նաև թույլ է տալիս վերականգնել ատամը կարիեսի զարգացման վաղ շրջանում, նույնիսկ, երբ այն դեռ աննկատ է: Այդ իսկ պատճառով ֆտորը կարիեսի դեմ պայքարի լավագույն միջոցն է, որը թույլ է տալիս պահպանել ողջ ընռտանիքի անդամների ատամները ամուր՝ անկախ նրանց տարիքից:

Իսկ ինչպե՞ս է ազդում ֆտորը:

Յուրաքանչյուր օր ատամների էմալը ենթարկվում է թթուների բացասական ազդեցությանը, որոնք արտադրվում են ատամնափառի բակտերիաների կողմից: Ատամների հետ կոնտակտի մեջ մտնելիս ֆտորիդները կլանվում են ատամի էմալի կողմից: Դրանք օգնում են վերականգնել էմալը՝ լրացնելով կալցիումի և ֆոսֆորի պակասը՝ դարձնելով ատամները ամուր: Այդպիսով, էմալի մեջ ներթափանցած հանքային տարրերը նպաստում են ատամների ամրապնդմանը և կանխարգելում են թթուների կողմից էմալի վնասելուն:

Ֆտորը դրական ազդեցություն է ունենում ինչպես դրսից, այնպես էլ՝  օրգանիզմի ներսից: Ֆտորիդների դրական հատկությունները արտահայտվում են տարատեսակ աղբյուրներից օրգանիզմում հայտնվելու ժամանակ: Դրանք կարող են ինրպես տեղային դրական ազդեցություն ունենալ, այնպես էլ՝ համակարգային՝ ներծծվելով արյան մեջ:

Լավագույն արդյունքի հասնելու համար հարկավոր է օգտագործել ֆտոր պարունակող նյութեր և ատամի մածուկ՝ օրը երկու անգամից ոչ պակաս, հատկապես՝ նախաճաշից հետո և քնելուց առաջ:

Հարկ է նշել, որ երեխաներին ֆտորը թույլատրվում է օգտագործել 2 տարեկանից բարձր տարիքում կամ ատամնաբույժի խորհրդի համաձայն: