Ի՞նչ է պետք իմանալ բրեկետների մասին

Զանգահարեք+374 10 600 022

Ի՞նչ է պետք իմանալ բրեկետների մասին

Բրեկետները հատուկ անշարժ կոնստրուկցիներ են, որոնք խնդիրն է ուղղել սխալ կծվածքը և ատամնաշարում ատամների պաթոլոգիական սխալ դասավորվածությունը:

Բրեկետների տեսակները

Գոյություն ունեն մի քանի չափանիշներ, որոնցով բրեկետները բաժանվում են տարբեր տեսակների: Հիմնականում բրեկետ համակարգերի տեսակավորումը իրականացվում է ելնելով այն նյութից, որից դրանք պատրաստվել են: Ըստ այդ դասակարգման բրեկետ համակարգերը լինում են՝

1.մետաղական,

2.կերամիկական,

3.կոմպոզիտային,

4.պլաստիկ,

5.շափյուղյա,

6.ոսկյա,

7.պոլիմերային,

8.կոմբինացված:

Կախված նրանից, թե ինչ տեսակի բրեկետ համակարգ է ընտրվում, առկա պաթոլոգիայի բուժումը կարող է ունենալ կարճ կամ միջին տևողություն, կամ բավական տևական լինել: Հիմնականում բրեկետ-համակարգերը տեղադրում են 1-2 տարով:

Բրեկետ համակարգերի տեղադրումը և օգտագործումը

Առաջին այցի ժամանակ օրթոդոնտը զննում է պացիենտի ատամնաշարը, իրականացնում անհրաժեշտ ռենտգեն հետազոտությունները, ապա իրականացվում է բրեկետ-համակարգի ընտրությունը: Բրեկետների տեղադրումից առաջ հարկավոր է ստուգել, որպեսզի պացիենտը կարիես չունենա: Ախտահարված բոլոր ատամները մինչև տեղադրելը պետք է բուժվեն:

Բրեկետների տեղադրումից հետո հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ատամների և բերանի խոռոչի հիգիենային: Բացի այդ խորհուրդ է տրվում սննդակարգից հանել կոշտ սնունդը, օրինակ՝ ընդեղենը կամ սերմերը: