Ի՞նչ է պետք իմանալ աբաթմենտների մասին

Զանգահարեք+374 10 600 022

Ի՞նչ է պետք իմանալ աբաթմենտների մասին

Աբաթմենտն իրականացնում է կապող գործառույթ: Այն ամրանում է իմպլանտին և ծառայում է ատամների պրոթեզի կամ կամրջային կոնստրուկցիաների տեղադրմանը:

Իմպլանտի վրա աբաթմենտի տեղադրման գործընթացը տեղի է ունում իմպլանտի տեղադրումից մի քանի ամիս անց, երբ տեղադրմած իմպլանտը ոսկրանում է:

Իմպլանտը տեղադրվում է բացակայող ատամի տեղը՝ իրականացնելով ատամի արմատի ֆուկնցիա, այսինքն այն պետք է ամուր «նստի» ոսկորի մեջ և լիովին «թաքնված» լինի լնդի տակ: Իսկ Պրոթեզի վերին մասը՝ պսակը, պետք է տեղալայվի լնդից վերև: Այդ ամենը ապահովելու համար է անհրաժեշտ աբաթմենտը:

Աբաթմենտի տեղադրման համար ստոմատոլոգը հեռացնում է հատուկ փականներրը, որոնք փակում էին իմպլանտը և ապահովում դրանց արագ ադապտացիան, և դրանց փոխարեն արդեն տեղադրում է աբաթմենտները:

Աբաթմենտները տարբերվում են չափսով և ձևով: Տարբերվում են նաև այն հատվածի տրամագծով, որն անմիջականորեն ամրանում է իմպլանտին: Կարևոր է նաև անկյունը, որի տակ տեղի է ունենում աբաթմենտի տեղադրումը: Անկյունից ելնելով՝ գոյություն ունեն ևս մի քանի տեսակի աբաթմենտներ:

Մեծամասնությամբ աբաթմենտները պատրաստվում են նախապես և ունեն ստանդարտ պարամետրեր: Սակայն կարելի է պատրաստել նաև անհատական աբաթմենտներ, որոնց դեպքում հաշվի են առնվում բոլոր մանրուքները:

Մասնագետները տարբերակում են 4 տեսակի աբաթմենտներ՝ շարիկային, լնդի ձևավորիչ, ստանդարտ և անկյունային: Լնդի ձևավորիչը տեղադրվում է փափուկ հյուսվածքների վերականգնման ժամանակ: Դա թույլ է տալիս առավել ճշգրիտ ընտրել ավելի ուշ տեղադրվող ստանդարտ աբաթմենտը:

Աբաթմենտի հաջող տեղադրման բաղկացուցիչներից է որակյալ խնամքը: Տեղադրումից հետ սկզբնական շրջանում ատամների մաքրումը կարող է ցավոտ լինել, սակայն մի քանի օր անց հնարավոր կլինի փափուկ ատամի խոզանակի օգտագործումը՝ մանրկրկիտ մաքրման համար:

Աբաթմենտի տեղադրումից հետո այլևս ոչ մի վիրահատական միջամտություն չի սպասվում: Հարկավոր է ժամանակ՝ փափուկ հյուսվածքների ապաքինման համար (2 շաբաթից ոչ ավել), որից հետո արդեն հնարավոր է սկսել անմիջական պրոթեզավորումը:

Սակայն աբաթմենտի տեղադրումից հետո լինում են անկանխատեսելի իրավիճակներ, որոնց առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկի:

1.եթե տեղադրումից հետո անցել է մեկ շաբաթ, իսկ լինդը շարունակում է մնալ այտուցված և պացիենտը ցավ է զգում;

2.լնդային գրպանիկներից ժամանակ առ ժամանակ անգույն հեղուկ է արտադրվում;

3.իմպլանտներից որևէ մեկի շուրջը առկա է աճող ցավ: