Թեթև ուտեստները և ատամների քայքայումը

Զանգահարեք+374 10 600 022

Թեթև ուտեստները և ատամների քայքայումը

Յուրաքանչյուր օր մենք փորձության ենք ենթարկում մեր ատամների առողջությունը՝ հիմնական սննդի ընդունման ժամերի արանքում թեթև ուտեստներով: Կարևոր է հիշել, որ սննդակարգը իրականում ավելի քիչ նշանակություն ունի, քան օրվա ընթացքում թեթև ուտեստների քանակը:

Խնդիրը նրանում է, որ մեզանից յուրաքանչյուրի բերանում առկա են բակտերիաներ: Վերջիններս, սնվելով շաքարով, որը առկա է սննդի մեջ (թխվածքաբլիթ, չիփս, կոնֆետ, չիր, քացր ըմպելիք), սկսում են թթու արտադրել, ինչը բացասական ազդեցություն է ունենում ատամների վրա:

Մթերքի մեծ մասը, որ մենք ուտում ենք, պարունակում է շաքար և օսլա, որոնցից էլ բակտերիաները ձևավորում են թթուն: Ամեն անգամ, երբ մենք թեթև մի բան ենք ուտում, մեր ատամները ենթարկվում են թթվային ազդեցության, որը տևում է միջինը 20 րոպե: Այդ ընթացքում ատամի էմալը թուլանում է, ինչը կարող է կարիեզի զարգացման հանգեցնել:

Պայքար բակտերիաների դեմ

Բակտերիաների դեմ պայքարելու համար հարկավոր է օրը առնվազն 2 անգամ ատամները լվանալ ֆտոր պարունակող մածուկով և նվազեցնել թեթև ուտեստների քանակը. դա կարող է կանխարգելել կարիեսի առաջացումը:

Թեթև մի բան ուտելու ժամանակ, հարկավոր է հնարավորինս զուսպ լինել և ընտրել ինչ-որ սննդարար ուտելիք: Հարկավոր է սնվելու ժամանակը չերկարաձգել: Մեկ անգամ ուտելուց հետո, ատամները 20 րոպե ենթարկվում են բացասական ազդեցության: Իսկ եթե սնվելու ժամանակը երկարաձգվի, ապա ատամների վրա թթվի բացասական ազդեցությունը կերկարի և կտևի մոտ 100 րոպե: Համաձայնեք, որ տարբերությունը զգալի է:

Բացի այդ, շատ կարևոր է հետևել, թե որքան քաղցրավենիք է օրական ուտում Ձեր երեխան. մենք ավելի վաղ արդեն խոսել էինք այն մասին, որ փոքրերի ատամները կարող են ախտահարվել կարիեսոն նույն ձևով, ինչ և չափահասների ատամները: