Ընդեղեն

Զանգահարեք+374 10 600 022

Ընդեղեն

Մեր ատամների առողջության ամրապնդման համար շատ կարևոր են ընդեղենը և սերմերը: Դրանք պարունակում են ատամներ համար անհրաժեշտ հանքային նյութերը, ինչպես նաև ատամների համար օգտակար ճարպային թթուներ և ամինաթթուներ:

Ընդեղենի բաղադրության մեջ առկա են բոլոր անփոխարինելի ամինաթթուները, պոլիսաթթվային ճարպաթթուները, վիտամիններ А, В, С, D, Е, Р, ինչպես նաև կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր և այլ հանքային տարրեր, որոնք բնորոշում են դրանց բարձր սննդային արժեքը:

Բացի այդ, հնդկական ընկույզը պարունակում է բացառիկ նյութ, որը ունակ է ոչնչացնել ատամի էմալը քայքայող բակտերիաները: Այն օժտված է հակաբակտերիալ, հակասեպտիկ, հանգստացնող հատկություններով:

Մայրու ծառի ընկույզները պարունակում են վանադիում, որը նպաստում է ոսկրային հյուսվածքի զարգացմանը, ֆոսֆոր, որը մասնակցում է ատամների և ոսկորների ձևավորման և պահպանման մեջ և կարևոր դեր է խաղում մկանների և նյարդային բջիջների գործունեության մեջ և անհրաժեշտ է արյան մակարդելիության, բջիջների ամբողջականության և սրտի գործունեության համար:

Նուշը պարունակում է նյութեր, որոնք բարելավում են ատամների և լդերի վիճակը, բացի այդ, այն օժտված է հակասպազմատիկ ազդեցությամբ:

Ցանկալի է օգտագործել տարատեսակ ընկույզներ և սերմեր: Բացի այդ պետք է հիշել, որ չի կարելի ընկուզեղենը և սերմերը մաքրել ատամներով: Դրա հետևանքով վնասված էմալը կարող է չվերականգնվել: