Էմալի ամրապնդման միջոցները

Զանգահարեք+374 10 600 022

Էմալի ամրապնդման միջոցները

Ֆտորացումը էմալի ամրապնդման ամենատարածված միջոցն է: Երբ ֆտորը միավորվում է ատամի էմալի կազմում առկա հիդրոքսիապատիտի հետ, ձևավորվում է հիդրոքսիֆտորապատիտ, որը ավելի կայուն է թթուների ազդեցությանը:

 

Բացի այդ ֆտորը արագացնում է էմալի կողմից կալցիումի և ֆոսֆորի յուրացման գործընթացը: Խորը ֆտորացումն (ֆտոր-լաքապատումը) իրականացվում է ատամնաբույժի կողմից՝ էմալի վերականգնման սուր անհրաժեշտության դեպքում:

 

Ինքնուրույն էմալն ամրապնդելու համար հարկավոր է կանոնավոր լվանալ ատամներ ֆտոր պարունակող ատամի մածուկով, ինչը կարիեսի կանխարգելամն լավ միջոց է:

Էմալի ամրապնդման այլ արդյունավետ միջոց է վերամիներալիզացիան բժշկական նանո-հիդրոքսիապատիտով (nano”mHAP”), որն իր բաղադրությամբ նման է ատամի էմալի և դենտինի գլխավոր բաղադրիչին: Բժշկական նանո-հիդրոքսիապատիտը կիրառվում է մի շարք ատամի մածուկներում, որոնց կանոնավոր օգտագործումը վերականգնում և ամրապնդում է էմալը: Այն փակում է միկրոճեղքերը, նվազեցնում է ատամների գերզգայունությունը և վերացնում է կարիեսը, երբ այն դեռ սպիտակ հետքի փուլում է:

Ամրապնդել էմալը և կանխարգելել կարիեսը կարելի է նաև ամորֆ կալցիումի ֆոսֆատ պարունակող միջոցներով: Փոխազդելով թքի և հիդրոքսիապատիտի հետ՝ այն ձևավորում է ատամի մակերեսին բիոթաղանթ, որը պաշտպանում է էմալը թթուների վնասակար ազդեցությունից: Ամորֆ կալցիումի ֆոսֆատը մտնում է որոշ ատամի մածուկների բաղադրության մեջ: Հարկ է հիշել, որ այս նյութը հակացուցված է նրանց, ով անհանդուրժող է կաթի սպիտակուցների հանդեպ:

Էմալի ամրապնդման նորագույն միջացներից է տեոբրոմինի՝ կակաոյի էքստրակտի օգտագործումը: Այս նյութը կարողանում է խթանել հիդրոքսիապատիտի սեփական բյուրեղների ձևավորումը, ինչի արդյունքում էմալը դառնում է ավելի դիմացկուն թթուների հանդեպ: Այն ևս օգտագործվում է որոշ մածուկների բաղադրության մեջ: