Գործիքների ստերիլիզացիան ստոմատոլոգիայում և Ստոմլայնում

Զանգահարեք+374 10 600 022

Գործիքների ստերիլիզացիան ստոմատոլոգիայում և Ստոմլայնում

Չնայած ժամանակակից բժշկության բարձր մակարդակին՝ վարակների քանակը, որոնք կարող են բուժման ժամանակ ընկնել պացիենտի օրգանիզմը, բավական մեծ է՝ սկսած վիրուսային թոքաբորբից` մինչը ՁԻԱՀ:

Ինֆեկցիայի փոխանցման հիմնական աղբյուրները ստոմատոլոգի գործիքներն են: Միայն դրանց մշակման ամբողջական և ճիշտ համակարգը կարող է երաշխավորել ատամների բուժման անվտանգությունը:

Այն գործիքները, որոնք օգտագործվում են պացիենտի բուժման ժամանակ, պետք է ենթարկվեն ոչ միայն քիմիական և ֆիզիկական մշակման, այլև՝ ջերմային, այսինքն՝ ստերիլիզացվեն բարձր ջերմային ռեժիմների ներքո:

Հենց թերմային մշակումն է ոչնչացնում ՁԻԱՀ-ի, հեպատիտ Բ-ի հարուցիչները և Էբոլայի վիրուսը:

Ստերիլիզացիան Ստոմլայնում

Մեր ստոմատոլոգիական կենտրոնն, առաջին հերթին, հոգում է իր բոլոր պացիենտների անվտանգության և առողջության համար: Այդ իսկ պատճառով, մեր կլինիկայում գործիքներն անցնում են ստերիլիզացիայի մի քանի փուլ, կիրառվում են ամենաժամանակակից մեթոդները և գործիքների ախտահարման նորագույն սարքերը: Ստերիլիզացվում են բացառապես բոլոր առարկաները, որոնք հպվել են պացինետների լորձաթաղանթին, արյանը, հյուսվածքներին:

Այդպիսով, պացիենտի բուժումից հետո բոլոր օգտագործված գործիքները ենթարկվում են ֆիզիկական մշակման. բուժքույրերը հատուկ խոզանակով լվանում են յուրաքանչյուր գործիք՝ լվանալով դրանք հոսող ջրի տակ: Դրանից հետո գործիքները ենթարկվում են քիմիական մշակման՝ տեղադրվում են հատուկ քիմիական հեղուկ 1%-անոց Հեքսանիոզի մեջ՝ 15 րոպեով, ապա տեղափոխվում են 2%-անոց Ստեռանիոզ քիմիական հեղուկի մեջ՝ 1 ժամով: Բացի այդ, արյունոտ գործիքները, մինչ լվանալը, Հեքսանիոզի և Ստերանիոզի մեջ ընկղմելը, տեղադրվում են ջրածնի պերօքսիդի 3%-անոց լուծույթի մեջ: Ապա բոլոր գործիքները չորացվում են և տեղադրվում ստերիլ փաթեթների մեջ, և սկսվում է ստերիլիզացման ջերմային փուլը: Ստոմլայնում ջերմային ստերիլիզացիան իրականացվում է Runyes ապրանքանիշի ավտոկլավով, որը ախտահանում է գործիքները երկու փուլով՝ գոլորշային մեթոդով և չորային մանրէազերծման ռեժիմով:

Այս սարքը մշակում է գործիքները 134 C0 ջերմաստիճանի և 121 ճնշման ներքո: Ընդհանուր առմամբ, ստերիլիազիայի այս փուլը տևում է 1 ժամ: Գործիքների ստերիլ լինելու մասին վկայում են ստերիլ փաթեթների վրա առկա ինդիկատորների գուների փոփոխությունը: Մասնավորապես, գործիքները ստերիլ են, եթե կապույտ սլաքը դառնում է մուգ կանաչ:

Այդ իսկ պատճառով մեր պացիենտները մեզ մոտ իրենց լիովին անվտանգ են զգում: