Բերանի խոռոչի հիգիենան 55 տարեկանից բարձր տարիքում

Զանգահարեք+374 10 600 022

Բերանի խոռոչի հիգիենան 55 տարեկանից բարձր տարիքում

Որքան տարիքով ավելի մեծ ենք դառնում, այնքան ավելի շատ են մեր ուշադրությունը զբաղեցնում առողջության հետ կապված որոշակի խնդիրները, հատկապես՝ բերանի խոռոչի:

Լնդերի բորբոքային հիվանդությունները, ատամների և ատամների արմատների կարիեսը, գերզգայունությունը և բերանի խոռոչում չորությունը հիվանդությունների միայն մի մասն է, որն ընդգծում է տարեց մարդկանց մոտ ատամների առոջղությանը հետևելու կարևորությունը: Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը և շաքարային դիաբետը ևս նպաստում են բերանի խոռոչի առողջության վատացմանը:

Մեծ հասակում հարկավոր է էֆեկտիվորեն լվանալ լնդերը և արմատների բաց հատվածները՝ ատամնաթառը և սնունդի մնացորդները մաքրելու համար: Ատամնափառի և ատամնաքարերի մաքրում կարող է իրականացնել նաև ատամնաբույժը՝ մաքրելով նաև լնդի գծից ներքև:

Ատամների գերզգայունության դեպքում հարկավոր է լվանալ ատամները հատուկ մածուկով, ինչը թույլ կտա նվազեցնել ատամների զգայունությունը:

Բերանի խոռոչում թքի պակասի դեպքում կարող է զարգանալի բերանի խոռոչի չորություն: Դրան սովորաբար նպաստում է մի շարք հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղորայքը: Բերանի խոռոչի չորության հետ կապված ամենամեծ խնդիրը ատամների և ատամների արմատների կարիեսն է, որը կարող է հանգեցնել ատամի կորստի:

Այն, որ տարիքի հետ միասին օրգանիզմը ավելի շատ է հակված բերանի խոչոռային հիվանդություններին, դեռ չի նշանակում, որ դրանք անխտիր կնկատվեն բոլորի մոտ:

1.Հարկավոր է չմոռանալ օրը երկու անգամ մաքրել ատամները խոզանակով և մեկ անգամ ատամների թելով;

2.հարկավոր է հսկել օգտագոծվող շաքարի քանակը և սահմանափակել օսլա պարունակող սնունդը;

3.հարկավոր է չծխել:

 

Եթե դեղորայքի ընդունումից հետո Ձեզ մոտ նկատվում է բերանի խոռոչի չորություն, հարկավոր է փոխարինել այն չորություն չառաջացնող դեղամիջոցով: Եթե դա հնարավոր չէ, ապա հարկավոր է շատ ջուր խմել և խուսափել ալկոհոլ խմելուց:

Մեծ հասակում ատամները հոյակապ վիճակում պահելը պահանջում է մի շարք խելամիտ կանոնների պահպանում: Բացի այդ, հարկավոր է կանոնավոր կերպով այցելել ատամնաբույժի: