Բերանի խոռոչի հիգիենան հղիության ընթացքում

Զանգահարեք+374 10 600 022

Բերանի խոռոչի հիգիենան հղիության ընթացքում

Հղիության ժամանակ ատամները և լնդները յուրահատուկ խնամքի կարիք ունեն: Ատամների լվացումը խոզանակով օրը երկու անգամ և ատամի թելով մաքրելը օրը մեկ անգամ, ինչպես նաև հավասարակշռված սնունդը և ատամնաբույժին կանոնավոր այցելելը թույլ է տալիս նվազեցնել հղիության ընթացքում բերանի խոռոչի հիվանդությունների զարգացման վտանգը:

Որոշ կանանց մոտ հղիության գլխավոր ախտանշանը առավոտյան սրտխառոցն է, որն ուղեկցվում է չափազանց շատ թթվի արտադրությամբ, որը, մնալով բերանի խոռոչում, կարող է քայքայել ատամները: Հարկավոր է ողողել բերանը ջրով կամ ֆոտր պարունակող ողողման հեղուկով՝ թթվայնության մակարդակը կարգավորելու համար:

Հղիության ժամանակ որոշ կանանց մոտ կարող է նկատվել չորություն բերանի խոռոչում: Հարկավոր է խմել բավական քանակությամբ հեղուկ և օգտագործել շաքար չպարունակող մաստակ՝ թքարտադրությունը խթանելու համար:

Կանանց մեծ մասը հղիության ժամանակ նկատում է լնդների վիճակի փոփոխություն, ընդ որում, տարածված ախտանշաններից են կարմրածությունը և լնդներից արյունահոսությունը ատամները խոզանակով լվանալիս: Որոշ կանանց մոտ նկատվում է նաև նշանակալի այտուցվածություն և լնդներից արյունահոսություն: Այդ փոփոխությունները կոչվում են «հղիների գինգիվիտ» և կարող են սկսվել հղիության արդեն երկրորդ ամսից: Նշված վիճակը սրվում է մոտ ութերորդ ամսին և հաճախ դադարում է երեխայի ծնունդից հետո:

Աճում է փաստարկների թիվը, որոնք վկայում են, որ լնդների հիվանդություն ունեցող հղի կանանց մոտ նկատվում է վաղաժամ ծննդաբերություն կամ մարմնի ոչ բավական զանգվածով երեխայի ծնունդ:

Հղիության ժամանակ փոփոխվում է նաև իմունային համակարգի գործառման բնույթը: Դա կարող է հանգեցնել գինգիվիտ առաջացնող բակտերիաների վրա օրգանիզմի ռեակցիայի փոփոխության:

Հղիների գինգիվիտով առաջացած բացասական ազդեցությունը նվազեցնելու համար հարկավոր է հետևել բերանի խոռոչի հիգիենայի կանոններին՝ լվանալ ատամները խոզանակով նվազագույնը 2 րոպեի ընթացքում, մաքրել միջաատամնային տարածությունները ատամի թելի միջոցով, օգտագործել ողողելու հեղուկներ:

Բացի այդ, հարկավոր է՝

1.այցելել ատամանբույժի՝ պրոֆիլակտիկ զննման համար;

2.կանոնավոր ստուգել ատամների վիճակը և իրականացնել պրոֆեսիոնալ հիգիենա;

3.սահմանափակել շաքար կամ օսլա պարունակող սնունդի օգտագործումը;

4.օգտագործել կալցիում պարունակող սնունդ;

5.խմել բավական քանակությամբ ջուր՝ հղիության ժամանակ օրգանիզմում հեղուկի մակարդակը պահպանելու համար: