Բարդություններ իմպլանտացիայից հետո

Զանգահարեք+374 10 600 022

Բարդություններ իմպլանտացիայից հետո

Բարդությունները իմպլանտացիայի արդյունքում կարող են առաջանալ ինչպես հենց վիրահատության ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո մոտ ժամանակներում և վիրահատության ավարտից երկար ժամանակ անց:

Մինչվիրահատական միջոցառումների ողջ կոմպլեքսի իրականացումը, նախապատրաստական փուլում բժշկական նորմատիվների պահանջներին մանրակրկտորեն հետևելը նպաստում է վիրահատության դրական արդյունքին: Սակայն ամեն ինչ չէ, որ կախված է բժիշկից: Պատասխանատվության բավական մեծ բաժին ընկնում է պացիենտի վրա, ով պարտավոր է հետևել բժիշկի բոլոր ցուցումներին: Հակառակ դեպքում բարդությունների առաջացման հավանականությունը կտրուկ աճում է:

Վիրահատությունից հետո մոտ ժամանակներում առաջացող բարությունները լինում են հետևյալ տեսակների՝

1.Իմպլանտացիայի տեղում այտուցվածության և դրա բորբոքման դեպքում հնարավոր են ուժեղ ցավեր: Այդ պարագայում բուժումը կայանում է բորբոքման պատճառների վերացումը՝ ցավազրկողների միջոցով ցավային ախտանշանների միաժամանակյա հեռացմամբ:

2.Վերքի ապաքինման ժամանակ կարող են առաջանալ արնազեղումներ՝ կախված պացիենտի անանհատական առանձնահատկություններից և վերականգնողական պրոցեսի ընթացքից:

3.Բացառված չի նաև կարերի քանդվելը, բավական հաճախ են նաև ինֆեկցիաներից առաջացած բորբոքումները:

Նման դեպքերում կիրառվում են միջոցներ, որոնք թույլ են տալիս վերացնել բորբոքման օջախները և դրա օջախները:

Հետվիրահատական շրջանում իմպլանտատի հաջող ամրացման հարցում մեծ դեր է խաղում պացիենտի վարքը և նրա ունակությունը ճշգրտորեն հետևել բոլոր բժշկական ցուցումներին: Եթե դա տեղի չի ունենում, բարդությունները անխուսափելի են:

Մասնավորապես  դա փափուկ հյուսվածքների բորբոքումն է՝ իմպլանտատի շուրջ ոսրկային հյուսվածքի հետագա քայքայմամբ, ինչը (այն դեպքում, երբ հենց բորբոքումը և դրա առաջացման պատճառները) կարող է կանգնեցնել իմպլանտատը հեռացնելու անհրաժեշտության առջև:

Չեն բացառվում նաև բարդությունները աբաթմենտի և պրոթեզի տեղադրման փուլում, երբ բերոնի խոռոչի հիգիենայի կանոններին չհետևելը հանգեցնում է բորբոքման:

Չնայած բարդությունների բավական մեծ ցուցակի՝ մխիթարում է այն, որ դրանք առաջանում են բավական հազվադեպ, դեպքերի մոտ 2%-ի ժամանակ:

Իմպլանտացիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ստոմլայնում: Մեր կլինիկայում իմպլանտների տեղադրման հաջողությունը, ինչպես նաև օրգանիզմի կողմից ընդունման բարձր տոկոսն ապացուցվել են ավելի քան 10 տարվա ընթացքում: